Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՄՆ-ի հարավում ավելացել են կորոնավիրուսի երիտասարդ վարակակիրները

ԱՄՆ-ի հարավում ավելացել են կորոնավիրուսի երիտասարդ վարակակիրները

642
0
A group of young people wear protective masks as they walk near the Washington Monument on the National Mall on March 25, 2020, in Washington, DC. - More than 450,000 cases of new coronavirus have been officially reported worldwide since the start of the pandemic, according to a tally by AFP from official sources at 20:15 GMT on March 25, 2020. (Photo by Alex Edelman / AFP)

ԱՄՆ-ի նահանգների կեսից ավելին հայտնել են կորոնավիրուսի նոր դեպքերի աճի մասին, հաղորդում է CNN-ը։ Արիզոնայում վերջին 14 օրվա ընթացքում կորոնավիրուսի դեպքերը գրեթե կրկնապատկվել են։ Հունիսի 7-ին Արիզոնայում եղել է 26.989 դեպք, իսկ հունիսի 21-ին այդ թիվը հասել է 52.390-ի։

Լրատվամիջոցը նաև հաղորդում է, որ Միացյալ Նահանգների հարավում իշխանությունները նախազգուշացնում են երիտասարդ վարակակիրների թվի ավելացման մասին։ Հյուսիսային Կարոլինայում նոր դեպքեր են արձանագրվում հիմնականում 25-49 տարեկանների շրջանում, Տեխասում և Ֆլորիդայում նոր հիվանդացածների մեծամասնությունը կազմում են 30 տարեկանից ցածր անձինք։

ԱՄՆ Ալերգիաների և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին հայտնել է, որ այս միտումը զարմանալի չէ, քանի որ երիտասարդներն ավելի շատ են «վտանգավոր վարք ցուցաբերում»։

Ջոն Հոփկինսի համալսարանի վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում մինչև օրս կորոնավիրուսով հիվանդացել է ավելի քան 2.357.323 մարդ, որոնցից 980.367-ն ապաքինվել է, 122.259-ը` մահացել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ