Գլխավոր էջ Նորություններ «Երեկ երեկոյից կորոնավիրուսով վարակված տանը սպասող քաղաքացի այլևս չկա». Արսեն Թորոսյան

«Երեկ երեկոյից կորոնավիրուսով վարակված տանը սպասող քաղաքացի այլևս չկա». Արսեն Թորոսյան

2113
0

«Երեկ երեկոյից կորոնավիրուսով վարակված տանը սպասող քաղաքացի այլևս չկա», — այսօր պարետատան նիստից հետո հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այն քաղաքացիները, որոնց մոտ հաստատվում է կորոնավիրուսային հիվանդություն և նրանք կարիք ունեն հոսպիտալիզացիայի և իրենց առողջական վիճակով պայմանավորված, նրանք հրատապ հոսպիտալացվում են: Այս առումով մենք կարող ենք ասել, որ այդ խնդիրը լուծված է: Հաջորդ խնդիրը մնում է որոշ բուժհաստատություններից դեպի կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ տեղափոխումը, դա նույնպես մոտ օրերս կլուծվի», — ասաց Արսեն Թորոսյանը:

Թորոսյանը նաև հայտնեց, որ առաջիկա օրերին ևս մի քանի հիվանդանոցներ կմիանան կորոնավիրուսի դեմ պայքարին:

«Կարծես թե ամեն օր արձանագրվող դեպքերի բացարձակ թվի առումով բավական կայուն վիճակում ենք, այսինքն օրական արձանագրվող դեպքերը, բացառությամբ երեկվա դեպքերը, երբ որ մոտ կրկնակի անգամ քիչ թերստեր էին արվել, տատանվում է մոտավորապես 500-600-ի շրջանակներում: Այդ իմաստով, կարծում եմ, կարող ենք արձանագրել, որ իրավիճակի ավելի բարդացումը դեռ տեղի չի ունեցել», — նշեց նախարարը:

Թորոսյանն ընդգծեց, որ դա նաև վերջին շրջանում հակահամաճարակային միջոցառումներ արդյունք է, երբ քաղաքացիները ավելի շատ սկսեցին կրել դիմակներ:

«Մենք պետք է շարունակենք կանոնների պահպանումը, որպեսզի ունենանք ավելի ցածր թվեր: Նույնիսկ առողջապահական մեծ հզորությունների դեպքում, մենք գիտենք, որ վարակված անձանց ինչ-որ տոկոս և, բարեբախտաբար, դա Հայաստանում դեռ փոքր տոկոս է, աշխարհում լավագույն տոկոսներից մեկը, դժբախտաբար, մահանում են», — ընդգծեց նա:

Այսօր առավոտյան հրապարակված տվյալներով՝ կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում 20 հազար 588 է, մահացել է 360 մարդ, բուժվել է 9 հազար 131-ը, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին երկրում բուժվում է 10 հազար 980 մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ