Գլխավոր էջ Գլխավոր Պեկինում հայտարարել են, որ հաջողվել է զսպել կորոնավիրուսի բռնկումը

Պեկինում հայտարարել են, որ հաջողվել է զսպել կորոնավիրուսի բռնկումը

494
0

Կորոնավիրուսի տարածումը Պեկինում հաջողվել է զսպել, բայց համաճարակաբանական իրավիճակն այնտեղ շարունակում է լուրջ մնալ, երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է քաղաքային վարչակազմի տեղեկատվական գրասենյակի ղեկավար Սյույ Հեցզյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Անցած օրվա ընթացքում Պեկինում վարակման նոր դեպքերի թիվը որոշ չափով նվազել է,- նրա խոսքերը մեջբերում է «Բեյցզին Ժիբաո» թերթը:- Մենք զսպել ենք կորոնավիրուսի տարածման միտումը, իրավիճակը զարգանում է բարենպաստ ուղղությամբ, բայց միեւնույն ժամանակ պետք է հստակ հասկանալ, որ համաճարակաբանական իրավիճակը շարունակում է լուրջ եւ բարդ մնալ»:

Անցած օրվա ընթացքում ՉԺՀ-ում հայտնաբերվել էր կորոնավիրուսով վարակման 18 դեպք, որից 9-ը՝ Պեկինում: Նախորդ օրը հաղորդվել էր վարակման 26 դեպքի մասին, որից 22-ը գրանցվել էր մայրաքաղաքում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հունիսի 21-ի դրությամբ աշխարհում գրանցվել է վարակման 8 708 008 դեպք, մահացել է 461 715 հիվանդ: Վարակվածների մեծ մասը գրանցվել է ԱՄՆ-ում՝ 2 208 829 մարդ: Դրան հաջորդում են Բրազիլիան (1.032.913), Ռուսաստանը (584.680), Հնդկաստանը (410,461), Միացյալ Թագավորությունը (303,114), Պերուն (247.925), Իսպանիան (245.938), Իտալիան (238.275), Չիլին (236.748) եւ Իրանը (202,584):

Աղբյուրը՝ news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ