Գլխավոր էջ Medmedia TV Արդյոք կա՞ր անհրաժեշտություն մարդկանց հեռախոսազանգերը վերահսկելու․ (տեսանյութ)

Արդյոք կա՞ր անհրաժեշտություն մարդկանց հեռախոսազանգերը վերահսկելու․ (տեսանյութ)

685
0

«Կորոնավիրուսի տարածվածությունը մեր երկրում կարելի է բաժանել երկու մասի, մինչև մայիսի 4 և դրանից հետո»,- Մխիթար Սեբաստացու անվան ՊԲՀ հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանի գնահատականներով ցավոք, չնայած բոլոր կանխարգելիչ միջոցառումներին, մենք ապրիլի 14-ից հետո ունենք կորոնավիրուսով վարակվածության թվերի աճ,-« Եվ սա փաստում է այն, որ ինչ որ մի տեղ, ինչ որ մի բան այնպես չարվեց»։

Մասնագետի գնահատականներով՝ պայքարի այլ ռազմավարություն էր հարկավոր, որից ամենակարևորը հիվանդների ավելի վաղ հայտնաբերումն էր․ « Մենք շատ ունենք ասիպտոմ հիվանդներ, որոնք ոչ մի ախտանշան չունեն և գտնվում են տանը կամ շարունակում են շփվել շրջապատողների հետ, նրանց՝ ակտիվ հայտնաբերումը շատ կարևոր է։ Իսկ վերջինիս համար հարկավոր է մեծ քանակությամբ թեստեր։ Վարակի տարածումից մենք կարող էինք խուսափել նաև երկրորդ կոնտակտների հայտնաբերմամբ, նրանց ետևից պետք է կարողանայինք գնալ, այս պարագայում հնարավոր կլիներ դեպքերի 67 տոկոսից խուսափել»,-նշեց մասնագետը։

Medmedia.am-ի այն հարցին, թե արդյոք կա՞ր անհրաժեշտություն կորոնավիրուսի կանխարգելման շրջանակներում մարդկանց հեռախոսազանգերի վերահսկման, բանախոսը նշեց, որ այս միջոցառումը կարող է ունենալ բացահայտման բնույթ․

«Կոնտակտների հայտնաբերման հարցում այս օրինագիծը կարող է օգտակար լինել , քանի որ  օրվա ընթացքում մարդիկ մեծ քանակությամբ շփումներ են ունենում և պրակտիկորեն անհնար է բոլոր կոնտակտավորներին գտնել։ Հեռախոսազանգերի միջոցով կարելի է օգտակար բացահայտումներ անել»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու առաջարկը: Այս փոփոխություններով Կառավարությունը ցանկանում է գործիքակազմ ստեղծել կորոնավիրուսով վարակված անձանց հնարավոր շրջանակը պարզելու` արձանագրված հեռախոսազանգի միջոցով:

Մելիք-Նուբարյանը նաև անդրադարձել է միջտազգային փորձին և նշել, որ եղել են երկրներ, օրինակ՝ Վրաստանը, որտեղ տուգանքների չափը եղել է մեծ․ « Սա աշխատող տարբերակ է, ճիշտ է ՝ սկզբից միշտ էլ քննադատվում է, բայց մարդիկ վախենում են մեծ գումարներ կորցնելով և շատ երկրներում հենց սա էլ զսպող օղակ է հանդիսացել»,-սահմանափակեց Մելիք-Նուբարյանը։

Սյուզի Ասատրյան

Մանրամասները՝ տեսանյութում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ