Գլխավոր էջ Գլխավոր Հարավային Կորեայում մեկ ամսում առաջին անգամ գրանցվել է COVID-19-ով վարակման 30-ից պակաս...

Հարավային Կորեայում մեկ ամսում առաջին անգամ գրանցվել է COVID-19-ով վարակման 30-ից պակաս նոր դեպք

487
0
Հարավային Կորեայում մայիսի 25-ից ի վեր առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը 17 նոր դեպք, այդպիսով ընդհանուր վարակակիրների թիվը երկրում դարձել է 12.438, ապաքինվել է 10.881 մարդ:
Ավելի քան երեք շաբաթվա ընթացքում նոր վարակվածների ամենօրյա քանակը տատանվում էր 30-60 մարդու շրջանում, իսկ հունիսի 20-ին այն հասավ 67-ի:
Ըստ պաշտոնական տվյալների՝ նոր դեպքերից 11-ն ունի տեղային ծագում, իսկ 6-ը բերվել է դրսից: Վերջին մեկ օրվա ընթացքում ապաքինվել է 13 մարդ, իսկ մահերի ընդհանուր թիվը 280 է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ