Գլխավոր էջ Գլխավոր Ճապոնիայում կորոնավիրուսի նոր արագ թեստ են մշակել

Ճապոնիայում կորոնավիրուսի նոր արագ թեստ են մշակել

393
0

Ճապոնիայում առաջատար դեղագործական ընկերություններից մեկը՝ Shionogi-ն, պաշտոնապես հայտարարել է կորոնավիրուսի նոր արագ թեստի մշակման մասին:

Այն թույլ է տալիս վարակն ախտորոշել 30 րոպեում առանց բարդ սարքավորումների եւ մասնագետների: Այս մասին ասվում է կորպորացիայի կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Թեստը հիմնված է թքի նմուշի վրա, եւ այն ճշգրտորեն ցույց է տալիս կորոնավիրուսի առկայությունն ու չի զիջում ՊՇՌ-թեստերին: Նոր մեթոդը մշակել են Նիհոնի, Հումմի համալսարանների եւ Տոկիոյի բժշկական համալսարանի հետազոտողները:

Shionogi ընկերությունն առաջարկում է նոր թեստերը փորձարկել Ճապոնիա մուտք գործող ուղեւորների վրա:

Աշխարհում պանդեմիայի սկզբից վարակվել է ավելի քան 8,7 մլն մարդ, ավելի քան 460 000 մարդ մահացել է: Ճապոնիայում վարակվել է 18,6 հազար մարդ, մահացել է 970-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ