Գլխավոր էջ Գլխավոր Ամառն ու աչքի հնարավոր խնդիրներն ակնաբույժի դիտակետում

Ամառն ու աչքի հնարավոր խնդիրներն ակնաբույժի դիտակետում

627
0

Ամառային ջերմ ու արևոտ օրերն այլևս իրականություն են: Պարզվում է այս շրջանում  բավական խոցելի են մեր աչքերը, MedMedia.am-ը ամռանն աչքերին սպառնացող խնդիրների մասին զրուցել է Վ. Ավագյանի անվան ԲԿ-ի աչքի էքսիմեր լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ և Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի բժիշկ-ակնաբույժ, միկրովիրաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանի հետ:  «Ամռան ամիսներին ակտիվանում են ալերգիկ ռեակցիաները,  ինչը պայմանավորված է նաև հայկական լեռնաշխարհի բարձրադիր լինելու հետ»,-ասաց ակնաբույժը:

Բժշկուհու փաստմամբ՝ ամռան ամիսներին հատկապես երեխաների մոտ աչքի բորբոքումների առաջացմանը նպաստում են լողավազանները: «Ամռանը տարածված երևույթ  է նաև «չոր աչքի» ախտանիշը, որը համարվում է քաղաքակրթության հիվանդություն. այն առաջանում է համակարգչի դիմաց և օդորակիչների միջավայրում երկար ժամանակ անցկացնելուց»,-ասաց Լուսինե Բեկիրսկա-Թամազյանն ու շարունակեց. ««Չոր աչքի» դեպքում մարդ ունենում է աչքում օտար մարմնի և չորության զգացողություն, անհանգստություն: Այդ դեպքում մենք նշանակում ենք խոնավեցնող կաթիլներ»:

Ակնաբույժը կանանց հորդորեց  ամռան ամիսներին շպարվելիս խուսափել կոսմետիկ միջոցների չարաշահումից, և հետևել հիգիենայի կանոնենրին` քնելուց առաջ լվանալ աչքերը:

Առհասարակ, բժշկուհին  խորհուրդ տվեց պարտադիր կրել ուլտարմանուշակագույն ճառագայթներից պաշտպանող որակյալ, ցանկալի է  մուգ կանաչ, շականակագույն կամ սև ապակիներով ակնոց և գլխարկ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ