Գլխավոր էջ Գլխավոր Բժշկական դիմակները երեխաներին 20 տոկոսով ավելի քիչ են պաշտպանում․ հետազոտություն

Բժշկական դիմակները երեխաներին 20 տոկոսով ավելի քիչ են պաշտպանում․ հետազոտություն

461
0

Ստանդարտ բժշկական դիմակները 20 տոկոսով ավելի վատ են պաշտպանում երեխաներին, քան մեծահասակներին: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով National Institute for Public Health and the Environment-ի հոլանդացի գիտնականների ուսումնասիրությունը:
Հետազոտության ընթացքում փորձագետները տարբեր տեսակի դիմակներ են փորձարկել կամավորների վրա, որոնց թվում եղել են 28 մեծահասակ եւ 5-ից 11 տարեկան 11 երեխա: Օգտագործվել է 3 տեսակի դիմակ՝ վիրաբուժական, ինքնաշեն, զուգարանի թղթից պատրաստվախ եւ FFP 2 պրոֆեսիոնալ ռեսպիրատորը:

Երբ կամավորներին բժշկական դիմակ էին հագցնում, նրանց առաջարկվում էր մի շարք գործողություններ իրականացնել. այդպես գիտնականներին հաջողվում էր տարբեր ինտենսիվության ֆիզիկական գործողությունների սիմուլյացիայի հասնել: Փորձարկումը սկսվում էր աթոռի վրա անշարժ նստելուց, ինչից հետո մարդիկ սկսում էին գլխով շարժումներ անել, բարձ հատվածներ էին կարդում տեքստից եւ զբոսնում էին. Այս ֆազաներից յուրաքանչյուրը մոտ մեկուկես րոպե էր տեւում:

Աղբյուրը՝ past.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ