Գլխավոր էջ Գլխավոր Ռուսաստանում 60-անց հինգ կին են մայրացել

Ռուսաստանում 60-անց հինգ կին են մայրացել

404
0

60 տարեկանից բարձր հինգ ռուսաստանցիներ առաջին անգամ մայր են դարձել 2019 թվականին, այդ տարիքի ևս 14 կին մայրացել է արդեն երկրորդ և երրորդ անգամ, գրում է ՌԻԱ « Նովոստին»:

«Ծնելիության մակարդակը աճում է բարձր տարիքի կանանց շրջանում, ինչը խոսում է ընդհանրապես բժշկության և մասնավորապես վերարտադրողական տեխնոլոգիաների ոլորտում զարգացման մասին»,- Ռուսաստանի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի լաբորատորիայի ղեկավար Ելենա Եգորովայի խոսքերն է մեջբերում պարբերականը:

Նա հավելել է, որ 2019-ին երեխա են ունեցել 50 տարեկանից բարձր 300 կին, 2018-ին ՝ 262-ում:

Ըստ Եգորովայի ՝ «տարիքով մայրերը» երեխա են ունենում արտամարմնային բեղմնավորմամբ կամ փոխնակ մայրերի օգնությամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ