Գլխավոր էջ Նորություններ «Ոստիկանը, որ ինձ մոտենա ասի՝ ինչո՞ւ դիմակով չես, և ես հանեմ ու...

«Ոստիկանը, որ ինձ մոտենա ասի՝ ինչո՞ւ դիմակով չես, և ես հանեմ ու կտորից դիմակ հագնեմ, ինձ տուգանելո՞ւ են, թե՞ չէ. եթե կտորից դիմակը ինձ չի պաշտպանում, ինչի՞ ես պետք է դա կրեմ». Գևորգ Գրիգորյան

498
0

Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը երեկ ֆեյսբուքի իր ուղիղ եթերում ասաց.
«Օրեր առաջ քաղաքական լուրջ իրադարձություններ եղան մեր երկրում, դատական պրոցես սկսվեց խորհրդարանական ընդդիմության ամենամեծ կուսակցության առաջնորդի նկատմամբ և ոստիկանությունը սկսեց սպասարկել այդ մինի ցույցը և թե իրենց կողքով անցնողները դիմակ կրում էին, թե չէ՝ ոչ մեկին չէր հետաքրքրում։ Առաջնահերթությունը կտրուկ փոխվեց։ Բնակչության առողջություն ընդդեմ փոքր ցույցի»։

Խոսելով մեդիայում տարածվող լուրի մասին, որ ապատեղեկատվության պատճառով հիվանդ է մահացել, նա ասաց.
«Ուզում եմ ասել, որ հիմնական ապատեղեկատվություն տարածողները մեր երկրում նստած են կառավարության շենքերում և Ազգային ժողովում. դա իշխող խմբակցությունն է, իշխող քաղաքական ուժը։
Շատ ցավում եմ, որ մեր երկրում կորոնավիրուսից արդեն մահացել է բժիշկ, իսկ ԱՀԿ-ն բոլոր երկրներին​ խորհուրդ էր տվել, որ բժիշկները ունեն առաջնահերթություն դիմակների, պաշտպանիչ շորերի, անվտանգության ապահովման, և արձանագրենք, որ Հայաստանում գրեթե 900 բժիշկ է մահացել։ Այսինքն մեր երկրում անվտանգության մասին խոսելը նույնիսկ թույլատրելի չէ»։

Բժիշկը անդրադարձել է նաև կտորից դիմակներ կրելուն.
«Ոստիկանը, որ ինձ մոտենա ասի՝ ինչո՞ւ դիմակով չես, և ես հանեմ ու կտորից դիմակ հագնեմ, ինձ տուգանելո՞ւ են, թե՞ չէ. եթե չեն տուգանելու, կտորից դիմակը ինձ չի պաշտպանում, ինչի՞ ես պետք է դա կրեմ։ Փակ տարածքում պետք է դիմակ կրել, բաց տարածքում պետք չէ»։​

Եվ վերջում ավելացրեց. «Կորոնավիրուսը անկառավարելի տարածվում է մեր երկրում և արդեն ուշ է որոշակի հակահամաճարակային միջոցների խստացումը։ Մենք կա՛մ պետք է տոտալ փակենք ամեն ինչը, կամ էլ յուրաքանչյուր հիվանդանոց պետք է ունենա կորոնավիրուսի համար առանձնացված բաժանմունք և համապատասխան բուժանձնակազմ»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ