Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Չիլիի առողջապահության նախարարությունը կներառի կորոնավիրուսի վիճակագրության մեջ ավելի քան 3000 չհաշվարկված մահվան...

Չիլիի առողջապահության նախարարությունը կներառի կորոնավիրուսի վիճակագրության մեջ ավելի քան 3000 չհաշվարկված մահվան դեպք

660
0

Չիլիի առողջապահության նախարարությունը կներառի կորոնավիրուսի վիճակագրության մեջ ավելի քան 3000 չհաշվարկված մահվան դեպքերը: Այդ մասին շաբաթ հայտնել է ԱՆ համաճարակաբանության բաժնի ղեկավար Ռաֆայել Արաոսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մահվան դեպքերի թիվը, որոնց հավանական պատճառը եղել է կորոնավիրուսը, հասնում է 3 069-ի»,-ասել է նա Chilevisión-ի եթերում հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ:

Արաոսը պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է դեպքերին, որոնք չէին ենթարկվել լաբորատոր անալիզի: «Դա նախնական թիվ է, որը կարող է փոփոխվել ժամանակի ընթացքում…Այդ դեպքերից մի քանիսը կանցնեն հաստատվածների կատեգորիայում, մյուսները կբացառվեն»,-հավելել է նա:

Ինչպես նշել է Արաոսը, մահերը, որոնց պատճառը, հնարավոր է, դարձել է կորոնավիրուսը, կհրապարակվեն երկրում համաճարակաբանական իրավիճակի մասին ամենշաբաթյա հաշվետվության մեջ: Յուրաքանչյուր օր Առողջապահության նախարարությունը կտեղեկացնի միայն հաստատված դեպքերի մասին:

Վերջին օրվա ընթացքում Չիլիում հայտնաբերվել է վարակման 5 355 դեպք, որոնցից 4 564 մարդու մոտ եղել են կորոնավիրուսային հիվանդության ախտանշաններ: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 236 748-ի:

Իշխանությունները հայտնել են կորոնավիրուսով վարակվելու առաջին հաստատված դեպքի մասին մարտի 3-ին: Մարտի 18-ից երկրում փակել են սահմաններն օտարերկրացիների մուտքի համար: Նախագահ Սեբաստիան Պինյերան հայտարարել էր Չիլիում արտակարգ դրության մասին: Աշխարհում կորոնավիրուսի համավարակի առաջին օրերից ի վեր վարակվել է ավելի քան 8,6 մլն մարդ, շուրջ 460 հազար մարդ մահացել է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ