Գլխավոր էջ Գլխավոր Ծխող կանանց մոտ մեծանում է անպտղության հավանականությունը. Գինեկոլոգ

Ծխող կանանց մոտ մեծանում է անպտղության հավանականությունը. Գինեկոլոգ

1354
0

Ըստ սոցիոլոգիական հետազոտությունների Հայաստանում ծխող կանանց թիվը վերջին 20 տարիների ընթացքում աճել է 3 անգամ: Մյուս կողմից էլ ոչ ոքի համար գաղտնիք չէ ծխախոտի վնասակարության փաստն. այն  կարող է անգամ մահվան պատճառ դառնալ: MedMedia.am-ը ծխող և հատկապես մայրանալու շեմին կանգնած կանանց սպառնացող խնդիրների մասին զրուցել է ՎԱՊՄԳՀԻ «Արաբկիր» մասնաճյուղի ղեկավար, բ.գ.թ գինեկոլոգ Տաթևիկ Ղորուխչյանի հետ: «Միայն իմանալով ծխախոտի բաղադրությունը կարելի է հասկանալ դրա վտանգավորության աստիճանը: Դրա  բաղադրության մեջ են մտնում մոտ 4000 քիմիական  նյութ, իսկ ծխախոտի  ծխի մեջ՝  5000,  որից 60-ը քաղծկեղածին»,-նկատեց բժշկուհին, հավելելով, որ բոլորիս հայտնի նիկոտինը, որն ամենաուժեղ թունավոր նյութն է, որ ազդում է բոլոր օրգանների վրա ևս ծխախոտի բաղադրիչ է:

Ներկայացնելով վնասակար շղթան, գինեկոլոգը նշեց. «Ծխախոտից վնասվում են մաշկը, ատամները, մազերը, թոքերը, սիրտ-անոթային, շնչառական և ռեպրոդուկտիվ համակարգերը, մեկ խոսքով ասած չկա որևէ օրգան, հյուսվածք կամ համակարգ, որ չտուժի ծխախոտից» :

Վերջինիս խոսքով՝ Գերմանացի բժիշկ-գինեկոլոգ Բերնխարդը  կատարել է հետազոտություն ներգրավելով մոտ 6.000 կնոջ և  հաստատել, որ  ծխող կանանց մոտ  անպտղությունը կազմել է   42 %,  ինքնաբերաբար վիժումները  96%, իսկ նրանծ լույս աշխարհ բերած բալիկների 1/3 անհաս են:

«Հղի կնոջ պարագայում վնասը կրկնապատկվում է վտանգի տակ է գտնվում նաև պտղի առողջությունը: Ընդ որում, նշվածը վերաբերում է նաև պասիվ ծխողներին»,-փաստեց զրուցակիցս ավելացնելով, որ այս վնասակար սովորությունից անհրաժեշտ է հրաժավել հղիություն պլանավորելուց առնվազն մեկ տարի առաջ:

Գինեկոլոգը, ծխող կանանց  այսչափ ավելացումը նաև ժամանակակից երևալու մոլուցքով է բացատրում: «Բայց միթե՞ արժե ինքնավստահություն խաղալով վնասել սեփական առողջությունն ու ապագա երեխայի կյանքը»,-հորդորեց մտածել Տաթևիկ  Ղորուխչյանը:

Եզրափակելով զրույցը, բժշկուհին համոզմունք հայտնեց, որ կնոջ առողջություն  է նրա գեղեցկության, սեքսուալության և մայրանալու կարողության հիմքը, ուստի  մինչ որև վնասակար սովորոթյան կամ առողջությունը վտանգող գործողությունից առաջ արժե նժարին դնել ամենաթանկն՝ առողջությունը:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ