Գլխավոր էջ Գլխավոր Ինչո՞ւ է նախաճաշն այդքան կարևոր

Ինչո՞ւ է նախաճաշն այդքան կարևոր

843
0

Ժողովուրդն ասում է. «Նախաճաշը կերեք ինքներդ, ճաշը կիսեք ընկերոջ հետ, ընթրիքը տվեք թշնամուն»: Հետևաբար կարող ենք հասկանալ, որ նախաճաշն այնքան կարևոր է, որ այն պետք չէ կիսել: Դիետոլոգների համոզմամբ՝ նախաճաշը պետք է պարունակի օրվա ածխաջրերի չափաքանակի 2/3-ը,  սպիտակուցների 1/3 և ճարպերի 1/5-ից պակաս: Ածխաջրերն առավոտյան օրգանիզմը «վերակենդանացնելու» համար անհրաժեշտ մաքուր էներգիա են: Նախաճաշի կարևորության և անհրաժեշտության մասին MedMedia.am-ը զրուցել է սննդաբան Գայանե Շահխաթունու հետ: «Մարդկության մի ստվար հատված սովորություն չունի նախաճաշելու, ինչն էլ բերում է էներգոխնայողության իջեցման՝ գլյուկոզայի և գլյուկենի տեսքով:  Ինչի արդյունքում, 2-3 ժամ հետո ընկնում է շաքարի մակարդակը և ուժերի պակասի, էներգետիկ պասիվության զգացում ենք ունենում, սա էլ իր հերթին  առաջացնում է սուրճի կամ թեյի ընդունման ցանկություն»,-մանրամասնեց սննդաբանն ու հավելեց. «Հաշվի առնլով մեր նախասիրություններն, սուրճի, թեյի ընդունման արարողությունն, այն  զուգակցում ենք քաղցրավենիքի ընդունումով, որոնք էլ ինչպես գիտենք ածխաջրեր են»:

Այսպիսի միջանցիկ  սնունդն, ըստ մասնագետի, խթանում է ենթաստամոքսայաին գեղձի ազդակը և ինսուլինի հոսքը:  «Արդյունքում ածխաջրերի մի մասն էներգիա է տալիս մյուս մասը վերածվում է ճարպի:  Եվ վնասակար շղթան կրկնվում է՝ շաքարի մակարդակը նորից է իջնում, նորից պակասում է աշխատունակությունը»,-ընդգծեց զրուցակիցս: Ուստի, Գայանե Շահխաթունու խոսքով, անհրաժեշտ է հիշել, որ նախաճաշը սննդի օրաբաժնի կարևորագույն սկիզմն է, այն հավասարակշռում է ախորժակն օրվա ընթացքում և ակտիվացնում  նյութափոխանակությունը: «Լիարժեք նախաճաշը, հատկապես երբ այն կազմված է շիլաներից օգնում է զգալի իջեցնել խոլեստիրինի մակարդակն այրան մեջ, ինչպես նաև կանխարգելում է լեղաքարերի առաջացումը» ,-շեշտադրեց սննդաբանն ու ավելացրեց, որ ցանկալի է նախաճաշել արթնանալուց կես ժամ անց, որին պետք է նախորդի մեկ բաժակ մաքուր գոլ ջուրը: Մասանգետը հորդորեց օրը չսկսել ծանր սնունդով, ինչպես օրինակ միսն է, ձուն, լոբազգիները:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ