Գլխավոր էջ Նորություններ Նախարարությունը պետական և մասնավոր բժշկական կենտրոններում լիցենզիաներից զրկելու քայլերի է անցել

Նախարարությունը պետական և մասնավոր բժշկական կենտրոններում լիցենզիաներից զրկելու քայլերի է անցել

1376
0

Առողջապահության նախարարությունը մի շարք պետական և մասնավոր բժշկական կենտրոններում լիցենզիաներից զրկելու կոշտ քայլերի է անցել, թիրախավորված բուժհաստատությունների ցանկն անցնում է յոթ տասնյակից:

Արսեն Թորոսյանի ստորագրած հրամանի համաձայն՝ հոկտեմբերից այս բոլոր բուհժհաստատություններում, հետազոտական կլինիկաներում և ստոմատոլոգիական կենտրոններում, փաստորեն, կան կասեցված ծառայություններ, այսինքն՝ մասնագետը բժշկելու իրավունք չունի, քանի որ չունի համապատասխան կրթություն, կամ պահանջվող որակավորում չի ստացել:

Եվ ահա նախարարի ստորագրած հրամանն ուժի մեջ է մտել հոկտեմբերի սկզբին, կասեցումների ցանկն ուղարկվել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտե ու Արդարադատության նախարարություն, որպեսզի վերահսկողություն իրականացնեն:

Հատկանշական է, որ խախտումների գերակշիռ մասը հայտնաբերվել է մասնավոր կլինիկաներում, և դրանք հիմնականում առնչվում են այն դեպքերին, երբ մանուկներին անթույլատրելիորեն սպասարկել են մեծահասակների համար մասնագիտացված բժիշկները:

Կասեցվել են  «Աստղիկ» ԲԿ-ի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքուի և «Արմենիա» ԲԿ-ի մի քանի բաժանմունքների լիցենզիաները:

«Այո, նախարարությունը մանկական քիթ-կոկորդի գծով կասեցման հրաման է տվել, կարծեմ՝ պահանջվող չափորոշիչներին մեր մասնագետը չի համապատասխանում, ասացին, որ վերապատրաստման խնդիր կա, մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկել այդ բացը լրացնելու ուղղությամբ, և մեր համաքաղաքացիներին վստահեցնում ենք՝ առաջիկայում խնդիրը կլուծվի»,- 168.am-ի հետ զրույցում վստահեցրել է «Աստղիկ»   ԲԿ-ի տնօրենը:

Եվ ուշագրավ է այն, որ նախարարությունը սա իրականացնելուց հետո լուռ է, չի ապահովել հանրային իրազեկում, պաշտոնական կայքում չի զետեղել կասեցված ծառայություններով ԲԿ-ների ցանկը:

Սկզբնաղբյուր՝ https://168.am/2019/10/29/1195797.html?fbclid=IwAR0kO7fD8usuYiHiOex6fA_MjBg3QEyicsvAwYkomeyFpIO2xp8iC_5iKEo

Հոդված՝ Անահիտ Սարգսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ