Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Ֆիլիպ Մորիսը Ուրուգվայի կառավարությանը վճարել 7մլն դրամ

Ֆիլիպ Մորիսը Ուրուգվայի կառավարությանը վճարել 7մլն դրամ

16418
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել էր․

Ծխախոտային արդյունաբերությունը ընդդեմ երկրի

2010թ. փետրվարի 19-ին Ֆիլիպ Մորիս ծխախոտային արտադրողը դատական հայց էր ներկայացրել Ուրուգվայի դեմ։ Ծխախոտային ընկերությունը բողոքում էր, որ Ուրուգվայի հակածխախոտային օրենսդրությունը արժեզրկում է իր ծխախոտային ապրանքային նշանները և ներդրումները երկրում և պահանջում էր փոխհատուցում Շվեյցարիայի և Ուրուգվայի միջև կնքված ներդրումների երկկողմանի համաձայնագրի հիման վրա (Ֆիլիպ Մորիս Ինթերնեշլի գլխամասը շվեյցարական Լոզան քաղաքում է տեղակայված)։

Դատական հայցի լուծումը, որը ազդեցություն ունեցավ նաև միջազգային դատական իրավունքի վրա, տևեց 6 տարի և ավարտվեց 2016թ. հուլիսի 8-ին։

Համաշխարհային բանկի շրջանակներում գործող Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնը Ֆիլիպ Մորիսի հայցը մերժեց՝ հանրության առողջությունը վեր դասելով ընկերության կորպորատիվ շահերից և ստիպելով հայցվորին վճարել պատասխանողի՝ դատարանում կատարված ծախսերը։

Վերջնական վճիռը պահանջում էր Ֆիլիպ Մորիսին վճարել 7մլն ԱՄՆ դոլար Ուրուգվային։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ