Գլխավոր էջ Գլխավոր Ստամբուլը հատկացրել է 130 դոլարի չափով տուգանք՝ դիմակ չկրելու դեպքում

Ստամբուլը հատկացրել է 130 դոլարի չափով տուգանք՝ դիմակ չկրելու դեպքում

550
0

Հանրային առողջության պահպանման Ստամբուլի նահանգային խորհուրդը տուգանք է սահմանել դիմակ կրելու պարտադիր պահանջին չենթարկվող քաղաքացիների համար։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Ըստ այդմ՝ քաղաքում առանց դիմակի շրջողները կտուգանվեն 900 թուրքական լիրայով, ինչը համարժեք է շուրջ 131 ԱՄՆ դոլարին։ Նշենք, որ փողոցում դիմակ կրելու պարտադիր պահանջը գործում է Թուրքիայի 48 քաղաքներում։

Ավելի վաղ Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում քաղաքացիները տուգանվում էին միայն երեք զգուշացումից հետո՝ 950 լիրայով (շուրջ 138 դոլար)։ Իսկ Գազիօսմանփաշա շրջանում դիմակ չկրելու պատիժը կազմում էր 392 լիրա (57 դոլար)։ Այսուհետ տուգանքի չափը հավասար կլինի Ստամբուլի բոլոր շրջանների համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ