Գլխավոր էջ Գլխավոր Հազալն արգելվում է

Հազալն արգելվում է

706
0

Փողոցում, հասարակական տրանսպորտում, ամենուր՝ հազալն արգելված է։ Այս օրերին, եթե հանկարծ որևէ պատճառով փորձենք հազալ, ապա մարդիկ միանգամից մտածում են, որ վարակվել ենք կորոնավիրուսով և տարօրինակ հայացքով են նայում։ Սա հասարակությանը և հազացող մարդուն բարդութավորում է։ Այսպես թե այնպես համաճարակի ընթացքում կաղապարված ենք՝ մշտապես դիմակ և ձեռնոցներ կրելով։ Ի՞նչ անել, որպեսզի մարդկանց մոտ համավարակից առաջացած որոշ բարդույթներ անհետանան, վերանա խուճապն ու մարդիկ վերադառնան բնականոն կյանքին։ Այս հարցի պատասխանը շատերին է հետաքրքրում, ի վերջո Ե՞ՐԲ ։ Տեսնելով աշխարհում և Հայաստանում վարակակրների թվերի ավելացումը, կարող ենք հստակ ասել՝ կորոնավիրուսից զգուշանալ պետք է, բայց այն դարձնել առօրյայի մեծ մաս, ապրել ամեն օրվա տեղեկություններով՝ դրանով ինքներս մեզ էլ ավելի ենք վնասում։

Յուրաքանչյուր առողջ մարդ կարող է հազալ, պատճառ կարող է լինել, օրինակ տաք օդը, որը չորացնում է շնչառական օրգանների լորձաթաղանթը՝ նպաստելով բրոնխներում լորձի կուտակմանը: Այդ պատճառով հարկավոր է օդի խոնավեցում, որը կօգնի բարելավել վիճակը և չոր հազը վերածել թացի: Հազի դեպքում անհրաժեշտ է հեղուկ խմել։ Բավարար քանակությամբ հեղուկ ընդունելը կօգնի նոսրացնել լորձը և դուրս բերել խորխը: Բացի այդ, հեղուկն օգնում է ազատվել տոքսիններից վիրուսային ու բակտերիալ վարակների ժամանակ: Մասնագետները պնդում են, որ սովորական հազից կարելի է ազատվել շոկոլադի օգնությամբ: Ապացուցվել է, որ կակաոյի մեջ պարունակող միացությունը թուլացնում է սուր և խրոնիկ հազի ախտանշանները։

Գիտնականներն արձանագրում են. շոկոլադի ամենօրյա օգտագործումն ունակ է օգնել խրոնիկ հազի դեմ (բավական է ամեն օր մեկ սալիկ մուգ շոկոլադ ուտել): Իսկ երբ դադարում ես շոկոլադ ուտել, հազի ախտանշաններն իրենց կրկին զգացնել են տալիս: Ի վերջո՝ հազը դա անսպասելի ի հայտ եկող և հաճախ կրկնվող ռեֆլեքս է, որն ուղղված է շնչուղիները օտար մասնիկներից մաքրելուն։ Եղե՛ք առողջ։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ