Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կարող եմ հպարտությամբ ասել, որ Վրաստանի առողջապահության համակարգը իրեն հաջողությամբ դրսևորեց մարտահրավերի...

Կարող եմ հպարտությամբ ասել, որ Վրաստանի առողջապահության համակարգը իրեն հաջողությամբ դրսևորեց մարտահրավերի ժամանակ. Վրաստանի վարչապետ

598
0

Կարող եմ հպարտությամբ ասել, որ Վրաստանի առողջապահության համակարգը, նախարարի գլխավորությամբ իրեն հաջողությամբ դրսևորեց մարտահրավերի ժամանակ,- այս մասին Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է առողջապահության նախարարի մեկամյա զեկույցի շնորհանդեսի ժամանակ. տեղեկացնում է Վրաստանի հանրայաին ՀԸ-ն: Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, գլոբալ համավարակը ոչ միայն Վրաստանի առողջապահական համակարգի, այլ համաշխարհային մարտահրավեր է: «Կարող եմ հպարտությամբ ասել, որ Վրաստանի առողջապահության համակարգը, նախարարի գլխավորությամբ իրեն հաջողությամբ դրսևորեց մարտահրավերի ժամանակ: Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ ոչինչ չի ավարտվել, ամեն բան շարունակվում է, և մեր քաղաքացիներին հանգստացնում են այստեղ նստածների դեմքերը, որոնք ես այսօր տեսնում եմ: Էլ չենք ասում, որ սա համակարգային նախարարություն է, որն ընդգրկում է մեր կյանքի շատ, շատ կարևոր ոլորտներ: Վերջին ամիսներին նախարարությունում մեկնարկած բարեփոխումները չափազանց կարևոր են», – ասել է Գիորգի Գախարիան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ