Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Արսեն Թորոսյանի ղեկավարած ոլորտին ու իրեն՝ որպես էդ ոլորտը համակարգող, չեմ վստահում․...

Արսեն Թորոսյանի ղեկավարած ոլորտին ու իրեն՝ որպես էդ ոլորտը համակարգող, չեմ վստահում․ Covid 19-ի կասկածով հիվանդանոցում հայտնված հղի կինը խոսել է իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին

2785
0

Ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ներկայացնելով, թե մոտ երկու ամիս առաջ ինչ վերաբերմունքի է արժանացել, երբ հղի, կորոնավիրուսով վարակվելու կասկածով հայտնվել է հիվանդանոցում։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Առողջապահության ոլորտի մենեջմենթի ու մեկ էլ՝ որակի մասին… 2 ամիս լռել եմ, բայց երևի պիտի ասեմ, որ մարդիկ հասկանան՝ ինչի՛ ես Արսեն Թորոսյանի ղեկավարած ոլորտին ու իրեն՝ որպես էդ ոլորտը համակարգող, չեմ վստահում: Ողջ մարտ տանից դուրս չեմ եկել, դուրս չեմ եկել նաև ապրիլի սկզբին, մինչև 10 օր ջերմելուց հետո արնահոսությամբ, ընկերքի շերտազատմամբ ու COVID-ի կասկածով հայտնվեցի հիվանդանոցում, որտեղ բժիշկներն ինձ կոնկրետ իգնորի էին ենթարկում /4 օրվա մեջ միայն անալիզի պատասխանից հետո բժիշկ տեսա/, բուժքույրերն ու սանիտարներն էլ միջանցքում բարձրաձայն վիճում էին՝ ով է մտնելու ԴՐԱ մոտ: Իսկ ես մեկուսարանում սուս լաց էի լինում դիմակի մեջ էդ չդադարող կռիվներից, վախից, հետո էլ՝ նվաստացումից, երբ բուժքույրը մտավ ու գոռաց վրես. «Երբ ես մտնում եմ պալատ, դեմքդ դեպի պատն ես անում ու չես թեքվում էնքան ժամանակ, քանի դեռ ես պալատում եմ»… Պատկերացրեք՝ հղի ես, արյունում ես, իսկ քեզ հետ վարվում են վերջին հանցագործի պես…

Հանցագործի, մինչդեռ հանցավոր անփութությունները իրենք էին հեղինակում; Երբ զանգեցի շտապ օգնություն /փառք աստծո, զանգից առաջ ասվեց, որ զանգը ձայնագրվում է՝ թե պետք է՝ կարող եք գտնել/, օպերատորին զգուշացրեցի. ամուսինս Ինֆեկցիոնում ծառայություն է անցկացնում, էսօր կասկած է առաջացել, թեսթավորել են, դեռ պատասխան չկա, ու միայն դրա համար ես իմ ոտքով չեմ գնացել հիվանդանոց՝ պատասխանատվությունից ելնելով…

Զգուշացրեցի, հարցրեցի՝ կարո՞ղ են էդ պարագայում կանչ գրանցել: Քննարկումից հետո գրանցեցին, անգամ ասացին, որ կզգուշացնեն; Իսկ պո ֆակտու՝ շտապ օգնության բրիգադը ՏԵՂՅԱԿ ՉԷՐ, որ հավանական վարակակրի մոտ է գալիս: Ես եմ բուժքրոջ սարսափած դեմքը տեսել, երբ հարցրեցի՝ տեղյա՞կ եք, չէ՜… Դրանից հետո էլ՝ հիվանդանոցից հիվանդանոց չընդունելը…Դրանից հետո էլ պրետենզիաները…էլի, էլի… Եզակի մարդիկ են էդ 4-5 օրվա մեջ մարդավարի վերաբերվել ինձ… էս ընդամենը մի փոքր դրվագ էր վերջին 4 ամսում ապրածիցս… էլի բաներ կան, որոնց մասին ամեն դեպքում կլռեմ… Իրենք, իրենց անասուն մենեջմենթը, իրենց խիղճը, իրենց սրտացավությունը… Աստված հետները:

Նենց որ չէ, շնորհակալություն, ես Թորոսյանի գլխավորած ոլորտը մեջուդրսով վայելել եմ կովիդյան կյանքում՝ բոլոր դրսևորումներով…

Ու մեկ էլ չէ՝ ոչ արդարացրեք դրանց էս գրառման տակ, ոչ էլ ինձ դուխ տվեք; Առաջինն ինձ չի հետաքրքրում, երկրորդն էլ… Ես որ դրանց ձեռը վարի չգնացի, ինձ էլ բաաան չի լինի»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ