Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Հակածխախոտային պայքարին դեմ չեմ, անընդունելի է ձևաչափը

Հակածխախոտային պայքարին դեմ չեմ, անընդունելի է ձևաչափը

626
0

Ծխելը վնաս է առողջությանը և խելամիտ յուրաքանչյուր հակածխախոտային պայքար ողջունելի է։
Սակայն հակածխախոտային պայքարի համար 100 000 000. դրամ դուրս գրել բյուջեյից, դա ճիշտ չեմ համարում, եթե պետությունը 100 մլն. դրամ տրամադրում է հակածխախոտային պայքարի համար, դա ենթադրելի է, որ մեր երկրում ամեն բան կարգին է, մինչդեռ մեկ պլոմբայի համար պետությունը ֆինանսավորում է
3 800 դրամ, որը ընդամենը կազմում է ինքնարժեքը։

Այսինքն ստացվում է, որ ստոմատոլոգը պետ պատվերի շրջանակներում կարիես պետք է բուժի (հակակարիեսային պայքար մղի) և գրեթե չվարձատրվի, իսկ հակածխախոտային պայքարի համար պետությունը 100 000 000 դրամ տրամադրի, ինչպես նաև մեկ վիդիո գովազդի համար էլ միլիոնավոր դրամներ վարձատրվեն պատրաստողները
դարձյալ անընդունելի է։

Կրկնում եմ հակածխախոտային պայքարին դեմ չեմ, անընդունելի է ձևաչափը։
Ճիշտ եմ համարում, որ յուրաքանչյուր բժիշկ պետք է զգուշացնի բուժառուին՝ ծխելու վնասակարության մասին, և ծխախոտի բացասական ազդեցությունը օրգանիզմին։
Ես որպես վիրաբույժ-ստոմատոլոգ ինձ դիմող բուժառուներին ներկայացնում եմ ծխախոտի բացասական ազդեցությունը բերանի խոռոչում։

Օրինակ վիրահատությունից հետո, լինի դա ատամի հեռացում, իմպլանտացիա և այլ վիրաբուժական միջամտություններ բերանի խոռոչի։ Երբ որ բուժառուն վիրահատությունից հետո ծխում է նիկոտինը կլանվում է վերքի մեջ և զգալիորեն վատթարացնում արյան շրջանառությունը փափուկ և կարծր հյուսվածքների, ինչի պատճառով խախտվում է ոսկրի ընդդիմադիր և զարգացող աճը, որի հետևանքով էլ հնարավոր է տեղի չունենա իմպլանտի ինտեգրումը ոսկրին։

Այնպես որ ճիշտ ձևով է պետք պայքար մղել յուրաքանչյուր հարցի շուրջ, իսկ ֆինանսավորումը պետության կողմից պետք է լինի համաչափ։ Մենք առաջարկում ենք վերանայել Առողջության Առաջնային Պահպանման համար նախատեսված և հաշվարկված բժշկական ծառայությունները ու ֆինանսավորումը։

Ի դեպ այստեղ էլ խնդիր ենք տեսնում, այսօր կան շատ շահագրգիռ անհատներ, հկ-ներ, ովքեր մեծ պատրաստակամությամբ, անշահախնդիր առաջարկներ են ներկայացնում գերատեսչություններին՝ առողջապահության բնագավառի առկա խնդիրները կարգսվորելու համար, սակայն որպես այդպիսին հաշվի չեն առնում առաջարկները, և այդպես էլ խնդիրները մնում են անլուծելի։

Ամփոփելով վերոշարադրյալը հորդորում ենք առողջապահության նախարարությանը՝
Ներգրավվել բոլոր շահագրգիռ հկ-ներին քաղաքականություն մշակելիս և խնդրում ենք պարոն Վարչապետին այս ամենը տնօրինելու համար։

Գրառումը կարդացեք նաև՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2994096340815581&id=100006457331675

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ