Գլխավոր էջ Գլխավոր Շենգավիթ ԲԿ-ի բժիշկները փրկել են 28-ամյա երիտասարդի կյանքը․ վնասված է եղել սիրտը,...

Շենգավիթ ԲԿ-ի բժիշկները փրկել են 28-ամյա երիտասարդի կյանքը․ վնասված է եղել սիրտը, լյարդը

3695
0

Շենգավիթ ԲԿ-ի բժիշկները փրկել են 28–ամյա երիտասարդի կյանքը․ վնասված է եղել սիրտը, լյարդը՝ ներքին արյունահոսությամբ, տեղեկանում ենք բժշկական կենտրոնի Facebook-ի էջից:

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին ժամը 11:15-ի սահմաններում “Շենգավիթ” բժշկական կենտրոն է տեղափոխվել 28 ամյա երիտասարդ լյարդի, սրտի թափանցող կտրած-ծակած վերքով:

Ինչպես տեղեկացնում է “Շենգավիթ” ԲԿ-ի փոխտնօրեն, “Ընդանուր և լապարասկոպիկ” ծառայության ղեկավար Սևակ Շահբազյանը երիտասարդը ընդունվել է լյարդի, սրտի թափանցող կտրած-ծակած վերքով՝ թորակոաբդոմինալ վիրավորումով` անգիտակից, շոկային, ծանր վիճակում: Անհետաձգելի կատարվել է որովայնահատում (լապարատոմիա):

Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Սևակ Շահբազյանի, վիրաբույժ Սերգո Սեդրակյանի, անեսթեզիոլոգ – ռեանիմատոլոգ Հովհաննես Գասպարյանի, սրտաբան Սերյոժա Սարգսյանի, վիրաբույժ Հարութ Կարապետյանի և հրավիրված կրծքային վիրաբույժ Գևորգ Ոսկանյանի համատեղ աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ երիտասարդի կյանքը հաջողվել է փրկել:

Medmedia.am-ին Շենգավիթ բժշկակակն կենտրոնի Հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ այժմ հիվանդի վիճակը գնահատվում է կայուն ծանր, հավելյալ այլ վիրահատության կարիք դեռևս չկա:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ