Գլխավոր էջ Գլխավոր Ինչպե՞ս են իմանում անձը մահացել է կորոնավիրուսից, թե այլ հիվանդությունից, եթե հերձում...

Ինչպե՞ս են իմանում անձը մահացել է կորոնավիրուսից, թե այլ հիվանդությունից, եթե հերձում չի արվում․Մեկնաբանում է ԱՆ-ն

806
0

Մարտի 31-ից սկսած կորանվիրուսային հիվանդությունից մահացած անձանց դիահերձում չի արվում։ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Դիահերձում չիրականացնելու հիմնավորումը՝ անհրաժեշտ ախտաբանական պայմաններ չունենալն էր։ 15․06․2020թ-ի դրությամբ ունենք 289 մահ կորոնավիրուսից և 94 մահ այլ հիվանդությունից։ Այն իրենից ենթադրում է մահ, երբ անձը ունի կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունից։ Երկու դեպքում էլ հերձում չի իրականացվում։ Հասարակության հետաքրքիր է․ «Ինչպե՞ս են առանց դիահերձում իրականացնելու պարզում անձի մահվան պատճառը»։ Հարցը ուղղեցինք առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանին․ «Հասկանալու համար, թե որն է եղել մահվան պատճառը, ուսումնասիրվում է ամբողջ բժշկական փաստաթղթերը, որի արդյունքում բժիշկները որոշում են մահվան պատճառը, սա ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում։ Ցանկացած վարակիչ հիվանդությունից մահվան դեպքում դիահերձում անելու համար անհրաժեշտ են հատուկ պայմաններ, որոնց ապահովման դեպքում թույլատրվում է դիահերձում։ Այս պահին նախարարության կողմից աշխատանքներ են տարվում այդ պայմաններով և սարքավորումներով հագեցած դիահերձարան ունենալու համար և միայն այդ ժամանակ մենք կկարողանանք իրականացնել դիահերձում»։ ԱՆ-ի խոսնակը նաև հավելեց, որ այս պահին համապատասխան դիահերձարան կառուցելու շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ