Գլխավոր էջ Medmedia TV Կորոնավիրուսով են վարակվել ընտանիքի 6 անդամ․ կա մահ․ ձայնագրություն

Կորոնավիրուսով են վարակվել ընտանիքի 6 անդամ․ կա մահ․ ձայնագրություն

1073
0

Կորոնավիրուսի համավարակը անտարբեր չանցավ շատ ու շատ ընտանիքների կողքով։ Եթե վիրուսի տարածման առաջին օրերին մարդիկ տարակուսանքով էին վերաբերում խնդրին,ապա այսօր մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ ծանոթ-բարեկամ ունի, ով վարակվել է և պայքարել իր կյանքի համար։ Medmedia.am-ի զրուցակիցը՝ Երևանի բնակչուհի Օլյան է, ով երեք երեխաների մայր է։ Հասկանալի պատճառներով վարակված մարդիկ չեն ցանկանում, որպեսզի իրենց նկարահանենք կամ նկարը տեղադրենք, մտավախություն ունեն հասարակությունից տարանջատվելու։ Մեր զրուցակիցը պատմեց, որ այս չարաբաստիկ հիվանդությունը չանտեսեց իրենց ընտանիքի վեց անդամին․ «Ամուսինս, ես, սկեսրայրս ու երեք բալիկներս վարակվել ենք․ կորոնավիրուսը չշրջանցեց նաև մեր ընտանիքին։ Բուժում ենք ստացել տարբեր կլինիկաներում, իսկ ես՝ երեխաներիս հետ հյուրանոցում եմ եղել և ստացել ենք անհրաժեշտ բուժօգնություն»,-մեզ հետ զրույցում պատմեց նա։ Ցավոք Օլյայի սկեսրայրի կյանքը փրկել չի հաջողվել, տղամարդը մոտ 10 օրյա պայքարից հետո մահացել է։

Հիվանդության ընթացքի, բացթողումների, բուժման վերաբերյալ զրույցի մանրամասները՝ ձայնագրությունում։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ