Գլխավոր էջ Նորություններ Շիրակում 1029 քաղաքացի ինքնամեկուսացված է. 176-ի մոտ դրական ախտորոշում կա. մահվան 1...

Շիրակում 1029 քաղաքացի ինքնամեկուսացված է. 176-ի մոտ դրական ախտորոշում կա. մահվան 1 նոր դեպք կա. մարզպետարան

422
0

Հունիսի 15-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 67 հիվանդ է բուժվում, 55-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին  տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 214 բնակիչ։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1029 քաղաքացի, նրանցից 176-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ