Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Թուրքիայում COVID-19-ից մահացածների թիվն անցել է 4800-ը

Թուրքիայում COVID-19-ից մահացածների թիվն անցել է 4800-ը

413
0

Թուրքիայում հունիսի 14-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 15 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Ermenihaber

Նա նշել է, որ 1 օրվա ընթացքում արված 45․176 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.562 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 15, ապաքինման՝ 1.330 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 151.417 մարդ, իսկ 717 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 178․239, մահվան՝ 4․807 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 2 մլն 632.171-ի։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ