Գլխավոր էջ Նորություններ Աղվերանում մեկնարկել է «Ընտանիքի առողջություն»  գիտաժողովը

Աղվերանում մեկնարկել է «Ընտանիքի առողջություն»  գիտաժողովը

1904
0

Հոկտեմբերի 26-ին մեկնարկեց Երիտասարդ  բժիշկների հայկական ասոցիացիայի կողմից Աղվերանում կազմակերպված  «Ընտանիքի առողջություն»  գիտաժողովը:

Բացման խոսքով ելույթ ունեցավ ԵԲՀԱ նախագահ Եվա Չիչոյանը, ով բարի երթ մաղթեց բոլորին՝ ցանկանալով, որ նմանատիպ միջոցառումները կրեն շարունակական բնույթ: Նա անդրադարձավ նաև ասոցիացայի կողմից նախորդ տարիներին կազմակերպված միջոցառումներին:

Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, ԵԲՀԱ անդամագրության պատասխանատու Անի Երեմյանը հանդես եկավ բացման խոսքով, ներկայացրեց մի քանի ընթացակարգային հարցեր՝ մասնակիցներինմաղթելով ջերմ և արդյունավետ հանգստյան օրեր:

Նյութի հեղինակ՝ Սևան Գյուրջինյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ