Գլխավոր էջ Նորություններ Ինչ են անելու առողջապահության նախարարության ներկայացուցիչները խոշոր կլինիկաներում

Ինչ են անելու առողջապահության նախարարության ներկայացուցիչները խոշոր կլինիկաներում

999
0

Երևանի հինգ խոշոր բժշկական կենտրոններում՝ Արաբկիր, Էրեբունի, Մուրացան, Աստղիկ և  Շենգավիթ, առողջապահության նախարարությունը կունենա մշտական ներկայացուցիչներ։ Այս մասին օրերս ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նպատակը պետպատվերով  իրականացվող ծառայություններն ավելի արդյունավետ դարձնելն է:

Ներկայացուցիչները կունենան առանձին սենյակներ՝ «Առողջապահության նախարարության մշտական ներկայացուցիչ» ցուցանակներով։ Կլինեն նաև իրազեկող պաստառներ պետպատվերով մատուցվող  ծառայությունների մասին:  Նախարարությունը մտադիր է ընդլայնել  բժշկական կենտրոնների ցանկը՝ հասնելով  մարզեր։

Մանրամասն՝ hy.armradio.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ