Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են «Այսօր իմ 88-ամյա մայրը վարակը հաղթահարած և ապաքինված վերադարձավ տուն». Մարիամ Սուքիասյան

«Այսօր իմ 88-ամյա մայրը վարակը հաղթահարած և ապաքինված վերադարձավ տուն». Մարիամ Սուքիասյան

1359
0

Մարիամ Սուքիասյանը, ում մայրը հաղթահարել է կորոնավիրուսը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շատ կարևոր է ներկայիս բարդ իրավիճակում խոսել ճշմարտության լեզվով։ Բոլոր հակաիշխանական խոսքերին հակահարված է մեր ներկայիս իշխանության հոգատար և ջերմ վերաբերմունքը յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ։ Այսօր իմ 88-ամյա մայրը վարակը հաղթահարած և ապաքինված վերադարձավ տուն, ով մի շարք ուղեկցող հիվանդություններ ունի՝ շաքարային դիաբետ, շնչահեղձություն և այլն։ Օրեր շարունակ մայրս բուժվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, որտեղ նրա կողքին եղել եմ նաև ես։ Խոսքեր չեմ գտնի նկարագրելու թե՛ կատարյալ հիգիենան, թե՛ ճիշտ սննդակարգը , թե՛ բուժաշխատողների անձնվեր աշխատանքը։ Կուզեմ նշել, որ ամբողջ բուժման ընթացքում անհրաժեշտ բոլոր միջոցները, դեղորայքը մեզ տրամադրվել է բացարձակ անվճար։ Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին և մայրիկիս բուժող բոլոր բուժաշխատողներին՝ Ստեփանյան Նաիրային,
Նազարյան Լենային,
Մարգարյան Արմինեին,
Հարությունյան Ժենյային,
Զալյան Մարինային, Մկրտչյան Նելլին,
Պապեյան Նազելիին։ Շատ կարևոր է գնահատել տարվող աշխատանքները, իսկ ամեն մանրուքից դժգոհելն անմարդկային է այս քաոսային իրավիճակում։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
Arsen Torosyan
ՀՀ առողջապահության նախարարություն»

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ