Գլխավոր էջ Նորություններ Մասնագետը նշել է՝ որոնք են իմունային համակարգի թուլացման մասին հուշող առաջին ախտանշանները

Մասնագետը նշել է՝ որոնք են իմունային համակարգի թուլացման մասին հուշող առաջին ախտանշանները

520
0

Իմունային համակարգի ճիշտ աշխատանքը շատ կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուրի համար, քանի որ օգնում է պայքարել առողջական ամենատարբեր խնդիրների դեմ, կանխում է վարակումներն ու արագացնում է ապաքինումը։ Այս համակարգի թուլացումը կարող է շատ վտանգավոր լինել, քանի որ այս դեպքում օրգանիզմն ավելի խոցելի է դառնում տարբեր վիրուսների, բակտերիաների և վտանգավոր հիվանդությունների այլ հարուցիչների նկատմամբ։ Ընդ որում՝այս խնդիրն առավել վտանգավոր է COVID-19-ի համավարակի ընթացքում, քանի որ այս դեպքում իմունային համակարգի թուլացումը կարող է հանգեցնել վարակման կամ հիվանդության ծանր ընթացքի։

Բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Սվետլանա Տրոֆիմովան «Россия 1» հեռուստաալիքի եթերում ներկայացրել է այն ախտանշանները, որոնք կնախազգուշացնեն իմունային համակարգի թուլացման մասին։ Մասնագետի խոսքով՝ թուլացած իմունիտետի մասին հուշող առաջին ախտանշաններից են ձեռքերի ու ոտքերի սառնությունը։

Բացի այդ, թույլ իմունային համակարգի մասին կարող է հուշել նաև արյան շրջանառության խանգարումը, որը սովորաբար ի հայտ է գալիս ինֆեկցիոն հիվանդությունների զարգացման սկզբնական փուլերում։ Սա պայմանավորված է լինում դեպի կենսական նշանակություն ունեցող օրգանները հոսող արյան հոսքի վերաբաշխմամբ։

Իմունիտետի թուլացումը կարող է դրսևորվել նաև թուլությամբ ու անտարբերությամբ, ուստի նման փոփոխությունները նույնպես չի կարելի անուշադրության մատնել։ Բացի այդ, մասնագետը նշում է, որ ինֆեկցիոն հիվանդություննների զարգացմա վաղ փուլերի մասին կարող են հուշել նաև շաղկապենաբորբը, աչքերի չորությունն ու կարմրությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ