Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են «Արդյո՞ք հասկանում ենք պահի լրջությունը և հետևանքները». Սարգիս Աբրահամ

«Արդյո՞ք հասկանում ենք պահի լրջությունը և հետևանքները». Սարգիս Աբրահամ

1669
0

Սարգիս Աբրահամը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արդյո՞ք հասկանում ենք պահի լրջությունը և հետևանքները։

Կորոնավիրուսը հադիսանում է վիրուսի նոր ենթատեսակ և դեռևս ուսումնասիրման փուլում է։ Գերմանիայում կորոնավիրուսից մահացած բոլոր մարդկանց դիահերձում են և դիահերձման արդյունքները բավականին մտահոգիչ են։ Բացի թոքերից վիրուսը հայտնաբերվում է նաև լյարդում և երիկամներում։ Արյան մակարդելության բարձրացման հետևանքով առաջանում են համապատասխան հետևանքներ ՝ թրոմբոզների և թրոմբոէմբոլիաների տեսքով։
Վերոհիշյալը միայն վրուսի անմիջական ազդեցության նկարագրությունն է և դեռ հայտնի չէ թե ինչ հեռակա հետևանքներ կարող է ունենալ մարդու օրգանիզմի վրա տարիների ընթացքում։

Այս ամենի հետ հայկական մամուլում հայտնվում են հոդվածներ, որ «կորոնավիրուս չկա», թե դա «վտանգավոր վիրուս չէ», «դիմակներ կրելը էֆեկտիվ չէ», «պանդեմիա չկա», «այս ամենը արվում է պատվաստելու և հայ ազգին չիպավորելու համար» և այլ այսպիսի հոդվածներ։

Այո հնարավոր է, որ հասարակության մի հատված չի պահպանում կաոնները։ Դա ունի իր պատճառները, որոնց այս պահին անդրադառնալը առնվազն ճիշտ չէ։

Սակայն ինձ համար մնում է անհասկանալի, ամեն օր թվեր հրապարակելը, «ռեկորդ» սահմանելը և ասել, որ մարդիկ չեն պահպանում կանոնները։ Այո հնարավոր է, որ մարդիկ չեն պահպանում կանոննորը, սակայն պետությունն ունի լծակներ և պարտավոություն պահպանել քաղաքացիների առողջությունը։

Գերմանիան ունի 80 միլիոն բկակչություն — օրեկան նոր դեպքերը 400-500
Հայաստանը ունի 4 միլիոն բնակչություն — օրեկան 600-700 նոր դեպք

Եթե այսպես շարունակվի, Հայաստանի առողջապահական համակարգը ենթարկվելու է կոլապսի և ստիպված հիվանդներին «սորտավորելու եք»։
Այս ամենը չեմ գրում քննադատելու համար, գրառումս ունի միայն մի նպատակ ՝ քանի դեռ ուշ չէ անցեք տոտալ սահմանափակման և պարետային ժամի»։

Սարգիս Աբրահամի ֆեյսբուքյան էջ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ