Գլխավոր էջ Նորություններ Մեծ Բրիտանիան օդանավերը հարմարեցնում է կորոնավիրուսային իրավիճակին

Մեծ Բրիտանիան օդանավերը հարմարեցնում է կորոնավիրուսային իրավիճակին

394
0

Այն երկրները, որոնք աստիճանաբար վերականգնում են ավիահաղորդակցությունը, փորձում են կորոնավիրուսային համավարակի բերած նոր իրականությանը հարմարվել։ Մասնավորապես, ինչպես գրում է The Guradian պարբերականը, Մեծ Բրիտանիայում օդանավերը հարմարեցնում են նոր պայմաններին։ Մասնավորապես նստատեղերի միջեւ թափանցիկ պաշտպանիչ վահաններ են տեղադրվում, որը հնարավորինս կնվազեցնի իրար կողք նստած ուղեւորների միջեւ օդակաթիլային «շփումը»։ Նշենք, որ ըստ բժշկա-սանիտարական ցուցումների օդանավերում եւս պետք է ուղեւորների միջեւ պահպանել սոցիալական հեռավորությունը, սակայն ավիափոխադրողների համար դա նոր ֆինանսական կորուստներ կբերի։ Նոր պաշտպանիչ վահանները բավական պարզ կառուցվածք ունեն եւ հեշտ են տեղադրվում եւ եթե հաշվի առնենք, որ ուղեւորները լինելու են պաշտպանիչ սանիտարական դիմակներով, ապա հավելյալ պաշտպանիչ շերտ կստեղծվի նրանց միջև:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ