Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների 85 տոկոսն ապաքինվել է

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների 85 տոկոսն ապաքինվել է

345
0

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ներկայացրել էվերջին օրվա դրությամբ կորոնավիրուսի վիճակագրությունը Թուրքիայում։

Նախարարի հրապարակած թվերով Թուրքիայում ընդհանուր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 175218 դեպք, սակայն հունիսի 12–ի դրությամբ արդեն ապաքինվել են 149102–ը կամ մոտ 85 տոկոսը։

Վերջին մեկ օրում Թուրքիայում կատարվել է 41013 թեստ, որից դրական է եղել  1195–ը, այսինքն մոտ 2.5 տոկոսը։ Օրինակի համար ցավոք Հայաստանում այդ թիվը վերջին օրում եղել է  մոտ 30 տոկոս։

Թուրքիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 15 հոգի, ապաքինվել 1242–ը։

Թուրքիայում մինչ օրս կատարվել է ընդհանուր 2.5 մլն ից ավել թեստ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ