Գլխավոր էջ Uncategorized Ծանր այրվածքներով ԱԻՆ փրկարարը ուղղաթիռով տեղափոխվում է Երևան

Ծանր այրվածքներով ԱԻՆ փրկարարը ուղղաթիռով տեղափոխվում է Երևան

1259
0

Ծանր այրվածքներով ԱԻՆ փրկարարը հենց հիմա ուղղաթիռով տեղափոխվում է Երևան։ Facebook-i էջում գրել է նախարար Արսեն Թորոսյանը:

« Այրվածքաբանության ազգային կենտրոնի բժիշկները պատրաստ սպասում են նրան, որպեսզի առավելագույնս օպերատիվ բուժօգնություն ցուցաբերեն։ Աշխատանքները իմ հանձնարարությամբ համակարգում է իմ տեղակալ Լևոն Հակոբյանը։

Առողջություն եմ մաղթում տուժած փրկարարին, ինչպես նաև ցավակցում եմ զոհված փրկարարի հարազատներին և համածառայակիցներին »։

Հավելենք, որ Լոռու մարզում՝ Բազումի լեռնաշղթայի անտառներում, բռնկված խոշոր հրդեհը մարելու ժամանակ երկու հրշեջ-փրկարար այրվածքներ են ստացել, որոնցից մեկը մահացել է, իսկ մյուսին՝  28-ամյա Էդգար Գրիգորյանին, Սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխում են Երևան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ