Գլխավոր էջ Նորություններ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել

Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել

519
0

АrmDaily.am-ի տեղեկություններով` Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել։ Մասնավորապես մի քանի ընտանիքի անդամների մոտ հաստատվել է կորոնավիրուս, իսկ վարակվածներից մեկն էլ աշխատում է խանութում։

Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը հայտնեց, որ մեկ դեպք է, ով մեկուսացված է, գտնվում է Երևանի հիվանդանոցներից մեկում:

«Մեր գյուղում այդ դեպքն է ֆիքսված, ով տարիքով է ու խանութում չի աշխատում, թոշակառու մարդ է։ Վիճակը լավ է, անգամ չէինք կասկածում, որ կարող է նման բան լինի, երեկվանից տարել են Երևան, ընտանիքի անդամները լավ են, ընտանիքի անդամները թեստավորվել են, բայց դեռ ոչ մեկի պատասխանի մասին խոսք չկա»։

Հարցին՝ ինչպե՞ս է վարակվել՝ համայնքապետը պատասխանեց. «Չգիտեմ, որտեղի՞ց իմանամ, դուրս ու ներս է անում, թաղումներ է գնում, կարող ա թաղումներից է վարակվել։ Հարակից գյուղերում մարդիկ գնում են թաղում գալիս են»։

Նյութի աղբյուրը՝  АrmDaily.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ