Գլխավոր էջ Նորություններ Արգանդի վզիկի քաղցկեղը Հայաստանում 2-րդ ամենահաճախ հանդիպող տեսակն է կանանց շրջանում

Արգանդի վզիկի քաղցկեղը Հայաստանում 2-րդ ամենահաճախ հանդիպող տեսակն է կանանց շրջանում

632
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ազգային նորարարական կենտրոնի ներկայացուցիչներին, որոնք ներկայացրել են «Կանխարգելիչ բուժզննումների խթանման նպատակով վարքաբանական փորձարկման» արդյունքները։

Հենվելով այն փաստի վրա, որ արգանդի վզիկի քաղցկեղը Հայաստանում 2-րդ ամենահաճախ հանդիպող տեսակն է կանանց շրջանում` անցկացվել է «Կանխարգելիչ բուժզննումների խթանման նպատակով վարքաբանական փորձարկում», որը ղեկավարել է ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի հանրային քաղաքականության նորարարության թիմի ղեկավար Տիգրան Ճորոխյանը:

Նա տեղեկացրել է, որ փորձարկմանը մասնակցել է 30-60 տարեկան 20800 կին, որոնց ուղարկվել է 20800 նամակ և 13000 հիշեցում:

Մանրամասն` moh.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ