Գլխավոր էջ Uncategorized ՀԱՊԱԿ-ում 33 հիվանդ վարակված է աղիքային ցուպիկով․ տնօրեն Սերգեյ Խաչատրյանը լռում է

ՀԱՊԱԿ-ում 33 հիվանդ վարակված է աղիքային ցուպիկով․ տնօրեն Սերգեյ Խաչատրյանը լռում է

2216
0

Հոգեկան առողջության պահպանման ազգային կետրոնում 33 հիվանդի մոտ ախտորշվել է աղիքային վարակ։ Հոկտեմբերի 13-ին կետրոնի շահառուների առողջական վիճակը կտրուկ վատացել է։ ՀԱՊԱԿ-ի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը օրեր առաջ MedMedia-ի հետ զրույցում ասաց, որ արագ արձագանքման մասնագետներ են եկել Նորք ինֆեկցիոն հիվանդանոցից և կետրոնում տուգումներ են իրականացնում ՍԱՏՄ տեսուչները։

Այսօր ստուգումների արդյունքում պարզ է դարձել, որ նախորդ օրվա պահպանված սննդի երեք նմուշներից՝ լոլիկով ձվածեղի մանրէաբանական հետազոտության արդյունքում հայտնաբերվել են OKD խմբի էնտերոինվազիվ աղիքային ցուպիկներ (EIEC), իսկ ՊՇՌ հետազոտության արդյունքում՝ Shigella spp/EIEC-ի ԴՆԹ։

Ներկայումս թվով 4 հիվանդ ստանում է համապատասխան դեղորայքային բուժում, և նրանց վիճակը նշանակալի բարելավվել է։ 2 հիվանդ այս պահին գտնվում է Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, նրանց վիճակը գնահատվում է բավարար։

ՀՀ առողջապահական և աշխատանքի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների կողմից իրականացվում են ստուգումներ, որոնց արդյունքում կբացահայտվեն ՀԱՊԱԿ-ում ստացիոնար բուժում ստացող հիվանդների մոտ աղիքային ինֆեկցիայի տարածման պատճառները։

Հիվանդների ներկայիս վիճակի մասին տեղեկություններ ստանալու և դեպքի վերաբերյալ կետրոնի տեսկետը լսելու համար, զանգահարեցինք կետրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանին, ով հրաժարվեց, որևէ մեկաբանություն տալ, խոսել հիվանդների առողջական վիճակի մասին։ Ասաց, որ բոլոր հարցերը հղենք Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանին։ Ինչու՞ կետրոնի տնօրենը չխոսեց, արդո՞ք արգելել էին նախարարությունից, (գուցե նույն կերպ ինչպես, Երևանի քաղաքապետարնն էր արգելում խոսել թիվ 19 պոլիկլինիկայի բժշկին)։ Կապ հաստատեցինք նաև Ալինա Նիկողոսյանի հետ, ով ասաց,որ եթե կետրոնը մեկնաբանություն է տալիս իրենք պետք է տեղյակ լինեն, քանի որ այն գործում է իրենց ենթակայության տակ։ Բացի արդեն հրապարակված տեղեկանքից այլ տեղեկություններ չկան։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ