Գլխավոր էջ Նորություններ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկական ծառայությունը արդեն գիշերային հերթապահություն ունի

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկական ծառայությունը արդեն գիշերային հերթապահություն ունի

740
0

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով 2019 թվականի հոկտեմբերի 15-ից` եռամսյա ժամկետով, փորձարարական կարգով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ի պոլիկլինիկական ծառայության աշխատանքային ժամերից դուրս` ժամը 18:00-24:00-ը սահմանվել են հերթապահություններ: Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի Facebook-ի  էջից։

Հերթապահություն են իրականացնում առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկների (թերապևտ, ընտանեկան բժիշկ) և բուժքույրերի կողմից շտապ բժշկական օգնության ծառայությունից ուղղորդված կանչերն իրականացնելու համար:

5 աշխատանքային օրվա ընթացքում պոլիկլինիկայի բժիշկները 9 կանչ են սպասարկել: Յուրաքանչյուր պացիենտի վերաբերյալ տեղեկատվությունը այնուհետև հանձնվել է համապատասխան տեղամասային բժիշկներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ