Գլխավոր էջ Uncategorized Համալրվել է հիմնական դեղերի ցանկը՝ քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա

Համալրվել է հիմնական դեղերի ցանկը՝ քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա

847
0

Առողջապահության նախարարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել հիմնական դեղերի ցանկում` հաշվի առնելով մեր համաքաղաքացիների դիմում-բողոքները որոշ դեղերի հասանելիության առումով:

Միաժամանակ, հարցումներ են իրականացվել Երևանի և մարզերի բժշկական հաստատություններ` ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի մարտի 17-ի թիվ 07-Ն հրամանում չներառված, սակայն կենսականորեն անհրաժեշտ որոշ դեղերով համալրելու վերաբերյալ:

Ներկայացված առաջարկների հիման վրա հիմնական դեղերի ցանկը համալրվել է նոր դեղերով, որոնք առողջության պահպանման գործում բավարարում են բնակչության մեծամասնության պահանջները:

ՀՀ առողջապահության նախարարի 27.09.2019 թվականի թիվ 39-Ն հրամանով հաստատված հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերի առևտրային անվանումներն այստեղ`

 

Մանրամասն` www.moh.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ