Գլխավոր էջ Գլխավոր Կրոնի պատմությունը համարվում է «անպետք» առարկա, իսկ սեռական դաստիարակությունը պետքակա՞ն, իմ երեխան...

Կրոնի պատմությունը համարվում է «անպետք» առարկա, իսկ սեռական դաստիարակությունը պետքակա՞ն, իմ երեխան չի մասնակցի այդ դասերին. Lանզարոտեի կոնվենցիայի «սարսափեցնող » կողմերը

1040
0

«Կրոնի պատմությունը համարվում է «անպետք»  առարկա, իսկ սեռական դաստիարակությունը պետքակա՞ն, իմ երեխան չի մասնակցի այդ դասերին: Ինչպե՞ս է ստացվում, որ կրոնի պատմությունը «անպետք» առարկա համարեցին, իսկ սեռական դաստիարակությունը պարտադի՞ր: Գարդասիլը չանցավ հիմա նոր ուղիներ են փնտրում: Ես իմ երեխային արգելելու եմ նման դասապրոցեսին մասնակցել։ Ու թող ինչ որ մեկն ինձ ինչ որ բան ասի։ Չասեք Եվրոպան սենց, նենց, մենք էլ բարեկամներ ունենք ու նման բան չկա, եթե երեխան չի ցանկանում , ոչ մի տեղ ստիպողաբար չեն նստում դասերին։ Իբր կրթության որակն էնքան բարձր մակարդակի են հասցրել ,որ մնացել է էս առարկան անցնեն։ Դեմ եմ»։,- «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վերաբերյալ Medmedia.am-ի առաջադրած հարցմանն ի պատասխան այսպես է արձագանքել Աշխեն Գևորգյանը, ով ոչ մի կերպ չի համաձայնվելու իր բալիկին ուղարկել սեռական դաստիարակության դասընթացներին: Ծնող Անուշ Խաչատրյանն էլ հարցին ի պատասխան հավելեց, որ դեմ է մեր մատղաշ երեխաներին այլասեռելու ու նման ինֆորմացիա տալու այդ ծրագրին․

« Ինքս կենսաբան մանկավարժ եմ, երեխաները այդ տարիքում դեռ պատրաստ չեն այդ ինֆորմացիան լսելու և ընդունելու, այդ տարիքի երեխան լսելով սեռական կողմնորոշման մասին կարող է սխալ ընկալել, որը կազդի նրա հետագա զարգացման և կողմնորոշման վրա։ Բացի այդ, անգամ 8-րդ դասարանում , երբ երեխաներին ներկայացնում ես սեռական բազմացումը, դաստիարակությունը, հիգիենան և հիվանդությունները, նրանք մի փոքր ապշած, ամոթխած են լսում։ Հնարավոր է, որ իրենց դասընկերներին արդեն այլ կերպ նայեն և ընդունեն»,-նշեց նա։

Իսկ ծնողներից Սոնա Խաչատրյանը նշել է, որ Կոնվենցիան դրույթները ուսումնասիրելուց հետո միանշանակ դեմ է և հավելել.

« Դասավանդողը կարող է լինել համասեռամոլ ( կոնվենցիան չի արգելում համասեռամոլներին դասավանդել դպրոցում) , ինչը նշանակում է, որ սխալ կողմից կարող է ներկայացվել նույնիսկ ամենաճիշտ մշակված նյութը։ Ներկայացնել երեխաներին ոչ ավանդական սեռական կողմնորոշման ձևերը, բացատրել ինչպես հասկանան իրենց կողմնորոշման ուղղության մասին նույնն է ինչ դեռահասների 80%-ի մոտ մեծ շահագրգռվածություն առաջացնել միասեռ հարաբերությունների նկատմամբ։ Արգելված չէ այսինքն կարող են փորձել։ Սեռական շահագործումից երեխաներին պաշտպանելու համար այլ լծակներ կան, որոնք քնած են>>,-սահմանափակել է նա: Երևանի դպրոցներից մեկի փոխտնօրենը, ով չցանկացավ ներկայանալ, մտավախություն ունենալով, որ իր տեսակետի համար կարող է թիրախավորվել անգամ տնօրենի կողմից, նշեց, որ ինքը դեմ է, որովհետև մտահոգիչ կետեր է նկատում այս ամենում, հատկապես խտրականության արգելման սկզբունքի մասով։ Նա նշեց, որ իր ընկալմամբ` այդ հոդվածով սեռական կողմնորոշում հասկացություն է ձևավորվում․ «Ստացվում է այնպես, որ մինչև 18 տարեկան երեխաներին, պետության կողմից հնարավորություն է տրվելու,որպեսզի նրանք պարզեն, թե ինչ սեռական կողմնորոշում ունեն: Ես այդպես եմ ընկալում, թե չէ ի՞նչ է նշանակում խտրականության արգելման սկզբունք»,-սահմանափակեց նա:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը 79 կողմ, 14 դեմ ձայներով վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:

Medmedia.am-ի հետ զրույցում հոգեբան Տաթևիկ Նահապետյանը էլ նշեց, որ կոնվենցիայի վերնագիրը կարդալուց տպավորություն է ստեղծվում, թե խոսքը ինչ որ դրական բանի մասին է, բայց կան շատ բացթողումներ, որոնք վերաբերում են երեխաների վրա հոգեբանորեն բացասաբար ազդեցությանը: Կոնվենցիայում նշված է տարիքային ցենզը, որտեղ որ 18 տարեկանը համարվում է երեխա, իսկ այստեղ արդեն խնդիր ենք ունենում, եթե դեռահասն է տեղեկացնում սեռական հարաբերության մասին, դա նորմալ է, բայց երբ նախադպրոցական տարիքի երեխային ես այդ ամենը բացատրում, դա բավականին խնդրային կարող է լինել․ «Նրա հոգեկան մակարդակը դեռ պատրաստ չէ այդ ամենը ընկալելու, օգտագործված յուրաքանչյուր սխալ տերմին ու բառ կարող է ճակատագրական դառնալ երեխայի համար»,-նշեց հոգեբանը: Նա վստահ չէ, որ ունենք համապատասխան ու վերապատրաստված այնպիսի մասնագետներ, ովքեր կկարողանան ճիշտ մատուցել թեման: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ օրինակ է բերվում եվրոպական փորձը, մասնագետը նշեց, որ այստեղ մենք ունենք մենթալիտետի խնդիր և սխալ է համեմատական անցկացնելը․

«Եթե կոնվենցիայի դրույթները հաշվի առնենք, յուրաքանչյուր հպում համարվում է սեռական բռնություն, բայց մեր երկրում հայրերն ու դուստրերը բավականին ամուր էմոցիոնալ կապով են կապված, թեկուզ այդ ծնողական շոյանքները սիրո դրսևորում են համարվում և կարևոր են երեխայի համար:Եթե հայրը երեխային պետք է նստեցնի գիրկը և շոյի, սիրի ու դա համարվի բռնություն` աբսուրդ է»,- սահմանափակեց նա:

Հոգեբան Սամվել Խուդոյանի գնահատականներով նախադպրոցական տարիքի երեխայի մոտ սեռական հարցերը ակտուալ չեն, ճիշտ է որոշ հարցեր տալիս են, բայց սեքսի հետ կապված հարցերը նրանք դեռ չեն ընկալում, դեռ սեռային ինքնագիտակցության զգացական կողմը բացակայում է: Դասավանդումը արհեստականորեն նպաստելու է վաղաժամ հետաքրքրության․«Իմ կարծիքով տարրական դասարաններում դասավանդումը սխալ մոտեցում է: Անգամ եվրոպական փորձում ես ոչ մի հաջողված բան չեմ տեսնում, ինչի՞ մասին է խոսքը»,-սահմանափակեց նա։

Ըստ հոգեբանի՝ բնավ հարկավոր չէ համամետվել Եվրոպայի հետ, այստեղ շատ կարևոր է հաշվի առնել ազգային առանձնահատկությունները և այն՝ արդյո՞ք պատրաստ է հայ երեխան այս ամենի ընկալմանը։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ