Գլխավոր էջ Նորություններ Բժիշկները բողոքում են աշխատավարձի չվճարուներից և չափից․ «Հրապարակ»

Բժիշկները բողոքում են աշխատավարձի չվճարուներից և չափից․ «Հրապարակ»

774
0

«Հրապարակ»-ը գրում է․ «Կորոնավիրուս բուժող բժիշկները բողոքում են աշխատավարձի չվճարումներից, չափից։ Նրանք ուժասպառ են եղել, մանավանդ գիտեն` կան հիվանդանոցներ, որտեղ բարձր են վարձատրում։ Ոլորտի պատասխանատուն ասաց.

«Ցավալի է, բայց փաստն առկա է։ Երեւի պետք է բացատրել մարդկային գործոնով՝ որոշ ԲԿ-ների բժիշկները շուստրի չեն, «պրաբիվնոյ» չեն, դրա համար, երեւի»:

Բա ո՞ւր մնաց հավասարության, արդարության սկզբունքը։

«Դե, մարդ կա` աշխատանքի մի ծավալ է կարողանում ներկայացնել, մարդ կա` մեկ այլ»: ԲԿ-ների՞ց է գալիս, թե՞ առողջապահության նախարարից։ «Նախարարի խնդիր չկա՝ կա հիվանդանոցի տնօրենի ձեռներեցության ու ճարպիկ լինելու խնդիր»: Կորոնավիրուսով հիվանդների վրա միջին հաշվով որքա՞ն գումար է նախատեսված ծախսել։ «Սանդղակն ընդարձակ է` հիվանդության ծանրությունից կախված. ռեանիմացիոն հիվանդն այլ ծախս է ենթադրում, պալատում` համեմատաբար լավ վիճակում գտնվող հիվանդը` այլ»:

Այսինքն` բավականին պղտոր դաշտ է ֆինանսական շարժերի համար։ «Այո»: Ի դեպ, այս պահին, երբ գումարներ չկան, որոշ հիվանդանոցներում, այդ թվում՝ «Գր. Լուսավորիչ»-ում, թափով շինարարություն է ընթանում։ «Սանավիացիա է կառուցվում, վերանորոգումներ են ընթանում՝ հզորացնում են հիվանդանոցը» »։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ