Գլխավոր էջ Նորություններ Կալինինգրադում կորոնավիրուսից մահացել է մանկական վիրաբույժ Մելիք Ռոստոմյանը

Կալինինգրադում կորոնավիրուսից մահացել է մանկական վիրաբույժ Մելիք Ռոստոմյանը

830
0

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Կալինինգրադում կորոնավիրուսից մահացել է հայ բժիշկ Մելիք Ռոստոմյանը:

«Ցավակցում եմ …

Կալինինգրադում կորոնավիրուսից մահացել է մեր հայ բժիշկ, մանկական վիրաբույժ Մելիք Ռոստոմյանը:

Բժիշկ Ռոստոմյանն աշխատել է Երևանի  մանկական կլինիկական հիվանդանոցում, հետո III մանկական կլինիկական հիվանդանոցում։

1989 թ-ին Կրասնոդար է մեկնել, բարձրացրել է որակավորումը Կուբանի պետական բժշկական համալսարանում։ Դրանից հետո՝ Կալինինգրադ է տեղափոխվել»,- գրել է Մուրադյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ