Գլխավոր էջ Նորություններ Քաղած դասերի հիման վրա փորձում ենք ընդունել որոշակի մարտավարություններ. փոխնախարար

Քաղած դասերի հիման վրա փորձում ենք ընդունել որոշակի մարտավարություններ. փոխնախարար

1233
0

Կորոնավիրուսը նոր հիվանդություն է եւ դեռեւս շատ անորոշություններ կան դրա թե տարածման, թե կանխարգելման, թե բուժման հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

«Այս ամիսներին առողջապահության նախարարությունը ոչ միայն կազմակերպել է կանխարգելիչ եւ բուժման աշխատանքները, այլեւ փորձել ենք սովորել հիվանդության մասին: Սովորել ենք մեր բուժաշխատողներից, միջազգային մեր այլ գործընկերներից, մեր փորձագետներից, թե  ինչպես կառավարել համաճարակը: Բավականին երկար ճանապարհ անցել ենք եւ դեռ անցնելու ենք: Քաղած դասերի հիման վրա փորձում ենք ընդունել որոշակի մարտավարություններ, ավելի արդյունավետ դարձնել հակազդումը»,-ասաց նա:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ