Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Բժշկին հանել վիրահատությունից և տանել հարցաքննության` դա մարդու իրավունքի խախտում է. Նունե...

Բժշկին հանել վիրահատությունից և տանել հարցաքննության` դա մարդու իրավունքի խախտում է. Նունե Ներսիսյան

984
0

Արա Բաբլոյան` մարդ, ով հազարավոր կյանքեր է փրկել, հազարավոր ընտանիքների ճրագ է վառել, ով իր ամբողջ կյանքում միայն աշխատել և ներդրումներ է ունեցել առողջապահական ոլորտում:

Շատ ցավալի է, որ այսօր աբսուրդի ժանրի մեջ ենք ապրում: Բժշկին հանել վիրահատությունից և տանել հարցաքննության` դա մարդու իրավունքի խախտում է: Այն կարող էր բերել հիվանդի մահվան: Մահվան` որի դեպքում էլի կմեղադրվեր բժիշկը: Անմարդկային, բոլոր տեսակի նորմերից վեր, աննկարագրելի արարք:

Հերթական անգամ իշխանական բռնապետերը ապացուցեցին, որ մարդու առողջության պետական գնահատականը զրո է: Սա գործնական ապացույց է և բացարձակ զարմանալու չէ: Չէ որ Արա Բաբլոյանը այսօր մեղադրվում է իշխանությունը յուրացնելու մեջ: Այո իշխանությունը, ինչը ավելի կարևոր է, քան, ասենք, փրկել մի երեխայի կյանք:

Բայց, պարոնայք, շատ շուտ եք մոռանում՝ իշխանությունը փողոցում ով յուրացրեց, շուտ եք մոռանում՝ ով փողոցով օրենսդիրը զավթեց հոկտեմբերի 2 ին, մոռանում եք, որ մենք հիշողության հետ խնդիր չունենք: Համոզված եմ եթե այսօր իրեն մեխադրողներից յուրաքանչյուրը դիմի մեր հարգարժան բժշկին, նա էլի մեծ սիրով կփրկի նրանց երեխաների կյանքը:

Պարացելսուս ՀԿ-ի հիմնադիր- նախագահ   Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ