Գլխավոր էջ Նորություններ Կոնտակտային լինզաներ կրելիս առավել հաճախ կատարվող սխալները. խորհուրդներ ակնաբույժից

Կոնտակտային լինզաներ կրելիս առավել հաճախ կատարվող սխալները. խորհուրդներ ակնաբույժից

2447
0

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ավելանում է լինզա կրողների թիվը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով’ աշխարհում կոնտակտային լինզաներ կրում է մոտ 125 միլիոն մարդ:

Լինզան տեսողության շտկման մեթոդ է, սակայն հայ մասնագետները խորհուրդ են տալիս լինզա կրել միայն մաքրասեր եւ ոչ թափթփված մարդկանց, քանի որ սխալ հիգիենայի դեպքում աչքի բնականոն ֆունկցիան կարող է խանգարվել:

Բժիշկ-ակնաբույժ Աիդա Աբովյանը ներկայացնում է այն սխալները, որոնք հաճախ թույլ են տալիս լինզա կրողները և որոնք կարող են հանգեցնել տեսողական խնդիրների:

1. Շարունակել կրել ժամկետն անց կոնտակտային լինզաներ

 Կրման ժամկետը լրանալուց հետո լինզայի հեղուկ մասի թթվայնությունը (pH) փոխվում է։ Այն կարող է դառնալ ավելի թթվային կամ ավելի հիմնային, ինչը պատճառ է հանդիսանում ինֆեկցիաների զարգացման համար:

2. Չլվացված ձեռքերով ձեռք տալ լինզաներին:

3. Ոչ պակաս կարևոր է պատշաճ կերպով չորացնել ձեռքերը լինզաները կրելուց առաջ, քանի որ խոնավ միջավայրում մանրեների բազմացման համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ:

4. Ժամանակին չփոխել պահպանման տուփը։
Ակնաբույժների Ամերիկյան Ասոցիացիան խորհուրդ է տալիս 3 ամիսը մեկ փոխել լինզաների պահպանման տուփը և ախտահանել այն ժամանակ առ ժամանակ
5. Չի կարելի քնել լինզաներով, եթե դրանք նախատեսված չեն քնի ընթացքում կրելու համար:

Լինզաներով քնի ընթացքում թթվածնի թափանցելիությունը եղջերաթաղանթի շերտեր պակասում է, բացի այդ քնի ընթացքում կոպերով թարթող շարժումներն, որոնք լվանում են աչքի մակերեսը, չեն իրականանում։ Այս ամենի արդյունքում եղջերաթաղանթում ինֆեկցիոն պրոցեսի զարգացման հավանականությունը 6-8 անգամ մեծանում է: Ուստի քնելուց առաջ լինզաները հանելը շատ կարևոր է:

6. Լինզաները պետք է կրել բժշկի նշանակումից հետո:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ