Գլխավոր էջ Գլխավոր Վարակակիրների հայտնաբերման գործընթանցը ամբողջությամբ տապալված է. Գրիգորյան

Վարակակիրների հայտնաբերման գործընթանցը ամբողջությամբ տապալված է. Գրիգորյան

1175
0

Բժիշկ Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ խոսել է Հայաստանում կորոնավիրուսի թեստավորումների մասին։ Նա մասնավորապես նշել է.

“Ես նկատել եմ, որ բժիշկներին, որոնք իրենց առողջությունը դրել են պայքարելու համար կորոնավիրուսի դեմ և հիվանդներին բուժելու համար սկզբում պահում էին Երևան քաղաքի տարբեր հյուրանոցներում, ինչը շատ ողջունելի էր, սակայն հիմա նրանք գնում են տուն առանց թեստավորման։ Այդ մարդիկ մեծ հավանականությամբ կարող են լինել վարակակիր, և առանց թեստավորման նրանց տուն ուղարկելը անմարդկային է։ Բժիշկներին գովերգող բառերը, որոնք վարչապետն ու նախարարը տարածում են, զուտ երեսպաշտություն է,  գործով արվում է հակառակը՝ այդ մարդկանց առանց թեստավորման ուղարկում են իրենց հարազատների՝ ծնողների և երեխաների մոտ։ Սա անբարոյականություն է”։

Հաջորդիվ նա նաև կարևորեց այն, որ ցանկացած պարագայում կսատարի բուժաշխատողներին։ Մարդկանց թեստավորման մասին խոսելով՝ Գրիգորյանն ասաց.

“Մեր մոտ սկզբից էլ, հիմա էլ թեստավորումը քիչ է արվում։ Այն թիվը, որ հայտարարում է նախարարությունը արդյո՞ք ներառում է մասնավոր կլինիկաներում արված վճարովի թեստավորումը։ Կարևոր է նաև, թե քանի՞ անձի համար է արվել այդքան թեստավորում։ Մինչ օրս 7 թեստ միայն վարչապետի համար է ծախսվել, իսկ մնացած պաշտոնյաների համար որքա՞ն թեստ է ծախսվել, իսկ հիվանդների համար որքա՞ն։ Եթե մեզ հայտարարում են թեստավորման թիվ, ապա դա նշանակում է, որ նույն մարդուն մի քանի անգամ կարող էին թեստավորել։ Վարակակիրների հայտնաբերման  գործընթանցը ամբողջությամբ տապալված է։ Կա նաև վստահության հարց՝ մարդիկ մասնավոր հիվանդանոցում թեստավորվում են, գալիս է բացասական պատասխան, թեստավորվում են ԱՆ կողմից և գալիս է դրական։ Թեստավորման արդյունքի տարբերությունը բերելու է վստահության կորստի պետության հանդեպ”։


 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ