Գլխավոր էջ Գլխավոր Գլոսսիտ կամ լեզվի հյուսվածքների բորբոքում. ե՞րբ անհանգստանալ

Գլոսսիտ կամ լեզվի հյուսվածքների բորբոքում. ե՞րբ անհանգստանալ

1443
0

Մեկ անգամ չէ, որ մասնագետներն օրգանիզմի ընդհանուր առողջության պահպանման գործում կարևորել են բերանի խոռոչի դերը: Միաժամանակ, ոլորտի առաջատարները քիչ չեն բարձրաձայնում, որ մարդու բերանի խոռոչը շատ խոցելի ու հոգատար խնամք է պահանջում: MedMedia.am-ը նշվածը գիտակցելով բժիշկ-ստոմատոլոգ Դավիթ Ղահրամանյանի հետ զրուցել է գլոսսիտի մասին:

«Գլոսսիտը լեզվի հյուսվածքների բորբոքումն է: Այն կարող է լինել և մակերեսային, և խորը: Շատ հաճախ գլոսսիտը լինում է օրգանիզմի որևէ հիվանդության ախտանշան, բայց կարող է նաև որպես ինքնուրույն հիվանդություն հանդես գալ»,-մանրամասնեց ատամնաբույժը: Վերջինիս խոսքով՝ հիվանդության զարգացման հիմնական պատճառներն են ատամների կարիեսը, ատամնաքարը, լեզվի և բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասվածքները, ծխելը, ալկոհոլի չարաշահումը, բերանի խոռոչի անբավարար հիգիենան, ծանր մետաղների աղերով ախտահարումը, այրվածքը, շատ տաք ուտելիքը, կծու համեմունքները, ալերգիան և այլն: «Հարկ է նշել, որ բացի վերոհիշյալ տեսակներից գոյություն ունեն նաև գլոսսիտի ոչ բորբոքային ձևեր, այսինքն` դեսկվամատիվ գլոսսիտ»,-ասաց ստոմատոլոգն ու հավելեց.

«Հիվանդության տվյալ տեսակը լինում է հղիության ժամանակ, ստամոքսաղիքային ուղու, արյան հիվանդությունների, նյութափոխանակության խանգարման, որոշ ինֆեկցիոն հվանդությունների, ճիճվակրության, ռևմատիզմի դեպքում»: Գլոսսիտներն, ըստ Դավիթ Ղահրամանյանի, լինում են նաև շեղանկյունաձև, որը բնածին անկանոնություն է համարվում և սովորաբար գանգատներ չի առաջացնում: «Գլոսսիտի կանխարգելումը և ընդհանուր առմամբ բերանի խոռոչի բոլոր հիվանդությունները պահանջում են հիգիենայի պահպանում, կանոնավոր այցելություն ստոմատոլոգին, առողջ սննդակարգ»,-ասաց բժիշկն ու ամփոփելով խոսքը և աելացրեց, որ բուժումն անհատական է և ուղիղ համեմատական խնդրի տեսակի, բարդության հետ:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ