Գլխավոր էջ Նորություններ Արարատի մարզում այս պահի դրությամբ ունենք 17 մահ. վարակվածների թիվը 1165 է....

Արարատի մարզում այս պահի դրությամբ ունենք 17 մահ. վարակվածների թիվը 1165 է. մարզպետ

430
0

Այս պահին Արարատի մարզում ունենք 1165 վարակվածներ, որոնցից առողջացել է 474-ը: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Մյուսները կամ ամբուլատոր բուժում են ստանում, կամ հիվանդանոցային: Այսօրվա դրությամբ ունենք ընդհանուր 17 մահ: Նոր կարգավորումներով մեր ամբուլատորիաներն են զբաղվում թեթեւ հիվանդներով, իսկ բարդ դեպքերը բուժ-ում են ստանում վերապրոֆիլավորված կամ ինֆեկցիոն բուժկենտրոններում:

Արտաշատի ԲԿ-ն վերապրոֆիլավորվել է որպես ինֆեկցիոն հիվանդանոց, Երկու օր է, որ Վեդիի ԲԿ-ն նույնպես որպես ինֆեկցիոն հիվանդանոց է գործում: Արտաշատի ԲԿ-ն թվով 125 հիվանդներով կարող է զբաղվել, իսկ Վեդիի ԲԿ-ն՝ 100-ով»,-ասաց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ