Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Մոսկվայում կորոնավիրուսից հետո առողջացածների թիվը հասել է 113 հազարի

Մոսկվայում կորոնավիրուսից հետո առողջացածների թիվը հասել է 113 հազարի

434
0

Մեկ օրվա ընթացքում Մոսկվայում կորոնավիրուսից բուժված հիվանդների թիվը կազմել է 3796: COVID-19-ից բուժվածների ընդհանուր թիվը ՌԴ մայրաքաղաքում 113 հազար է: Այդ մասին հայտնել է Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան:

Հունիսի 8-ին ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր սահմանափակումների վերացման նոր փուլի մասին: Այն կիրականացվի մի քանի քայլով:

Հունիսի 16-ից Մոսկվայի ստոմատոլոգիական կլինիկաները կվերսկսեն պացիենտների պլանային ընդունելությունը, կաշխատեն գրադարանները, անշարժ գույքի գրասենյակները, վարձույթի ծառայությունները, կբացվեն ռեստորանների ամառային ծածկապատշգամբները:

Հունիսի 23-ից էլ նախատեսվում է բացել ֆիթնես-ակումբները, լողավազանները, ինչպես նաև ամբողջությամբ աշխատանքը կվերսկսեն հանրային սննդի հաստատությունները: Այս ամենին զուգահեռ, պարտադիր է, այսպես ասած, դիմակա-ձեռնոցային ռեժիմի պահպանումը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ