Գլխավոր էջ Գլխավոր Ինչո՞ւ մեր հիվանդանոցներում տեղ չկա

Ինչո՞ւ մեր հիվանդանոցներում տեղ չկա

813
0
Ինչու մեր հիվանդանոցներում տեղ չկա. այսպիսի հարցադրում արեց իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ բժիշկ Գևորգ Գրիգորյանը:
 
 
«Արսեն Թորոսյանն ամիսներ առաջ նշել էր, որ մենք ավելի շատ հիվանդանոցներ ունենք, քան որ մեզ հարկավոր է: Նրա այս ելույթը շատերն են լսել, քանի որ սա այն ժամանակաշրջանն էր, երբ փակվում էին որոշ հիվանդանոցներ և մեր գործընկերները մնում էին անգործ, իսկ նախարարը այդպիսի դիտարկումներով էր հանդես գալիս: Մենք ունենք հիվանդանոցներ,այդ թվում նաև օպտիմալացված, օրինակ՝ «Արմենիկում» կլինիկական կենտրոնը, որտեղ նաև գործում է լաբորատորիա, որտեղ արվում է Covid 19 թեստավորում: Այնտեղ ստեղծված են հատուկ պայմաններ տարատեսակ վարակներով տառապող հիվանդների համար, հատուկ օդափոխանակում կա, հատուկ սանհանգույց, բայց այդ կենտրոնը չօգտագորվեց: Ինչո՞ւ: Մենք կարող էինք ունենալ ևս մեկ կենտրոն:Մենք էլի ունենք այլ հիվանդանոցներ թե՛ Երևանում, թե՛ մարզերում,որոնք այսօր չեն օգտագործվում, բայց կարող էին ծառայել որպես կորոնավիրուսի կենտրոններ»,-ասաց Գրիգորյանը:
 
 
Բժիշկ Գրիգորյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն չի սեփականաշնորհվել:
 
 
«Արդյոք պետությունը չի թողել կամ չկար անհրաժեշտություն սեփականաշնորհման: Ասեմ՝ այդ կենտրոնը չի սեփականաշնորհվել, քանի որ այն ամենամեծ պետական բժշկական կենտրոնն է, որը նաև ծառայում է որպես հոսպիտալ ռազմական դրության ժամանակ, երբ այդ կենտրոնի 650 մահճակալը դառնում է 1100: Եթե մեր իշխանական ժողովուրդն ասում են, որ մենք պատերազմում ենք կորոնավիրուսի դեմ, ապա ինչո՞ւ այդ կենտրոնը չի գործածվում այնպես, ինչպես օգտագործվում է պատերազմական իրավիճում»,-ասաց Գրիգորյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ