Գլխավոր էջ Նորություններ Ես հակված եմ մտածել, որ Փաշինյանը խաբել է, որ վարակված է. Գևորգ...

Ես հակված եմ մտածել, որ Փաշինյանը խաբել է, որ վարակված է. Գևորգ Գրիգորյան

3505
0
Բժիշկ Գևորգ Գրիգորյանն իր ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի վարակված և բուժված լինելուն և նշեց.
 
«Դիմակի կիրառությունը շատ ակտուալ էր երեկ վարչապետի մոտ: Նա բոլորիս ուզում էր համոզել, որ երբ մարդը վարակվում և բուժվում է կորոնավիրուսից, ապա ձեռք է բերում կայուն իմունիտետ վիրուսի նկատամբ, որը մեկ տարի պահպանվում է, բայց նա երեկ ոչ միայն դիմակով, այլ ամբողջական հանդերձանքով էր գնացել հիվանդանոցներ: Եթե մեր վարչապետը վարակվել և բուժվել է, եթե նա ունի կայուն իմունիտետ վարակի նկատմամբ մեկ տարով կամ գոնե վեց ամսով, ապա ինչո՞ւ է նա դիմակ կրում. կամ նա խաբել է, որ լավանալուց հետո լինում է կայուն իմունիտետ վիրուսի նկատմամբ կամ նա խաբել է, որ վարակված է: Ես հակված եմ մտածել, որ նա խաբել է, որ վարակված է, քանի որ նման ստախոս մարդու ցանկացած ասածին ես հակված եմ վերապահումով մոտենալ: Նա անում է որևէ քայլ, որ պահպանի սեփական առողջությունը, բայց գործով երևում է, որ նա չի պահպանել. բայց բնականաբար գործը խոսքից բարձր է, և շատ հաճախ մարդիկ հակված են հավատալ գործին, քանի որ, երբ հավատացին խոսքին, բերեցին մարդկանց իշխանության և տեսան, թե նրանք ինչպես տապալեցին այդ իշխանությունը, համակարգերը: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք այսօր: Ցավալի է դա գիտակցել, բայց դա անհերքելի փաստ է, որը մենք պետք է ընդունենք, որ կարողանանք լուծում մտածել»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ